Մեր վարչապետին սխալ ինֆորմացիա են տալիս. Կապանի նորընտիր քաղաքապետը՝ Փաշինյանի արած հայտարարության մասին

25.10.2018 21:58
1746

Կապանի նորընտիր քաղաքապետ Գևորգ Փարսյանը հերքում է այն տեղեկությունը, թե իր հաղթանակի գործում մեծ է եղել նախկին իշխանությունների գործոնը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Փարսյանը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանին իր վերաբերյալ սխալ տեղեկություններ են հայտնել:

Հիշեցնենք, երեկ ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցող արտահերթ նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 21-ին Կապանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունում օգտագործվել է նախկին իշխանությանը հատուկ քրեական ուժերի հնարավորությունը:

Ըստ Փաշինյանի՝ քրեաօլիգարխիկ ուժերը հանրությանն ուղղորդել են ընտրության ժամանակ, որի արդյունքում հաղթել է ոչ թե իրենց ներկայացրած թեկնածուն, այլ ուրիշ անձ:

Նորընտիր քաղաքապետը SHANTNEWS.am-ի հետ զրույցում չի թաքցրել՝ ջերմ հարաբերություններ ունի Կապանի, այսպես ասած, վերնախավի հետ, այդ թվում նաև ՀՀԿ-ականների, բայց այդ կապերն ընտրություններում չի օգտագործել:

«Չեմ հասկանում վարչապետի ասածի պատճառը: Իմ մոտ այնպիսի տպավորություն է՝ մեր վարչապետին սխալ ինֆորմացիա են տալիս: Կապանում չկա քրեական էլիտա»,- ասաց Փարսյանը:

Դիտարկմանը, թե վարչապետը նկատի ուներ նախկին իշխանություններին, Փարսյանն այսպես արձագանքեց.

«Նախկին իշխանության անդամնե՞ր: Չեմ պատկերացնում՝ ում մասին է խոսքը»:

Նշենք, որ Կապանի նորընտիր քաղաքապետն անկուսակցական է, նա հաղթել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Նարեկ Բաբայանին:

 

 

shantnews.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40