ՄԵՐԿԱՍԱՌՈՒՅՑԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԹԱՐՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ. ԲԱԽՎԵԼ ԵՆ TOYOTA RAV 4-Ն ՈՒ MERCEDES-Ը. ԿԱՆ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ

18.12.2018 16:32
1674

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 09։10-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 50 կմ հատվածում բախվել են Toyota Rav 4 մակնիշի 32 ՍԼ 760 համարանիշի և Mercedec մակնիշի 34 RQ 041 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը տեղափոխվել է Քաջարանի, Toyota Rav 4-ի վարորդն էլ՝ Մեղրիի բժշկական կենտրոններ։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Սամվել Գրիգորյանն ու Վիգեն Սարգսյանը։

 Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Վահագն Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի պատճառներից մեկն էլ ճանապարհի մերկասառույցն է եղել, և միայն վթարից հետո են տեղի ճանշինականները ժամանել ու սկսել ճանապարհին լցնել աղ ու ավազ։

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:










 Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
© shamshyan.com 

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26