Մերկելը տարածքային ամբողջականության մասին չխոսեց Բաքվում․ այն, ինչ Ղարաբաղի հարցում սպասում էին, չկայացավ․ Արման Նավասարդյան

27.08.2018 15:58
1113

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի համոզմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա  Մերկելի հայաստանյան այցի շրջանակում  մեծ ուշադրություն էր կենտրոնացվել այն հարցի վրա՝ արդյոք նա կարտասանի «Ցեղասպանություն» բառը։  

«Ցեղասպանության թանգարան և Ծիծռենակաբերդ այցելությունն ասում է այն մասին, որ Մերկելը փաստում է Եղեռնը, բայց այդ բառը չի արտասանում: Ես, աստիճանաբար, գալիս եմ այն եզրակացության, որ ընդհանրապես միջազգային հարաբերություններում, այդ թվում ԱՄՆ-ի հարցում, անկյան գլխին դնել այդ բառի արտասանումը՝ ճանաչեց, թե ոչ, այսօրվա դրությամբ չի աշխատում մեր շահերի օգտին երկկողմ հարաբերություններում։ Ես կարծում եմ՝ ավելի լավ է չասել «Ցեղասապնություն» բառը, բայց դրա փոխարեն ունենալ հաջողություններ բոլոր բնագավառներում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արման Նավասարդյանը։

Արտակարգ և լիազոր դեսպանի խոսքով՝ տարածաշրջանային զարգացումների համատեքստում՝ Անգելա Մերկելի այցը ևս շատ կարևոր էր։

«Վրաստանում նա արտասնեց տարածքային ամբողջականություն եզրը՝ նկատի ունենալով Վրաստանի քաղաքական իրավիճակը։ Հայաստանում չարտասանեց «Ցեղասպանություն»  բառը, բայց չասվեց նաև Ղարաբաղի հարցում տարածքային ամբողջականության պաշտպանության մասին։ Բաքուն մեծ սպասումներ ուներ, և տարածքային ամբողջականության մասին չասվեց նաև այնտեղ, փաստորեն, այն, ինչ Ղարաբաղի հարցում նրանք սպասում էին, չկայացավ»։  Մանրամասները՝ տեսանյութում։  



© factor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40