ՄԵՍՐՈՊԵԱՆԸ ՆՇԵՑ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՕՆԸ

24.02.2022 10:21
1025

Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարանի աշակերտութիւնը արժանաւորապէս նշեց Սրբոց Վարդանանց տօնը, վերանորոգելով իր ուխտը հաւատարիմ մնալու Հայրենիքի եւ Հաւատքի պաշտպանութեան անոնց կտակին:

Այս առիթով, 23 Փետրուարին վարժարանի շրջափակին մէջ տեղի ունեցաւ հանդիսութիւն մը, որուն ընթացքին գործադրուեցաւ գեղարուեստական կոկիկ յայտագիր մը՝ տարբեր բաժանմունքներու աշակերտներու մասնակցութեամբ:

Աշակերտութեան անունով Աննա Մարիա Ղազալի բացման խօսքէն ետք Ծաղիկ դասարանի աշակերտները կատարեցին երգ մը եւ արտասանութիւն մը: Անոնց յաջորդեց վարժարանի Փոքր Ծիծեռնակներ երգչախումբին կատարումը՝ պարոն Մանուէլ Քէշիշեանի խմբավարութեամբ, ապա երեք խմբային ասմունքներ նախակրթարանի եւ միջնակարգի աշակերտներուն մասնակցութեամբ: Հնչեց «Հիմի էլ լռենք»` նուագի աշակերտական քառեակին կողմէ, իսկ եզրափակումը կատարուեցաւ Մեծ Ծիծեռնակներու «Վարդանանց ասպետներ» երգով:

Աշակերտութեան ուղղուած իր պատգամին մէւջ Մեսրոպեանի տնօրէն պարոն Կրէկուար Գալուստ դիտել տուաւ, որ շատ քիչ ազգեր այսքան հաւատարմօրէն կը յիշեն իրենց պատմութեան վաղեմի իրադարձութիւններն ու կը մեծարեն իրենց նախնիները, ինչպէս հայ ժողովուրդը: Մօտաւորապէս 16 դար անցնելէն ետքն ալ հայերը հպարտութեամբ կը տօնակատարեն Վարդանանց ճակատամարտը եւ հակառակ անոր, որ այդ պատերազմին Քաջն Վարդան եւ իր 1066 զինակիցներ զոհուեցան, հայերը կը փառաբանեն այդ զոհողութիւնը, հաւատալով նահատակուածներուն պէս, որ “Մահ իմացեալ անմահութիւն է”, ըսաւ պարոն Գալուստ: Ան շեշտեց, որ հայ ազգային ինքնութեան պահպանումը իր ամէն մէկ դրսեւորման մէջ ինքնին աւարայրեան ճակատամարտ մըն է, որուն միջնաբերդերը, մանաւանդ Հայ Սփիւռքին մէջ,  հայ դպրոցն ու հայ եկեղեցին են:

Վարդանանց տօնը նշուեցաւ նաեւ Մեսրոպեան մանկապարտէզին եւ մանկամսուրին մէջ, փոքրերուն համապատասխան աշխատանքներով:
 

Տեղեկատուական գրասենեակ
Հայ Կաթողիկէ Մեսրոպեան Բարձրագոյն Վարժարանի

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40