«Մեծ Հայք» պարային ստուդիայի հաշվետու համերգը Գորիսում

21.06.2024 15:09
966

Հունիսի 20-ին Գորիսում տեղի ունեցավ «Մեծ Հայք» պարային ստուդիայի ամենամյա հաշվետու համերգը (ղեկավար՝ Համլետ Իսախանյան)։

Ստուդիան և նրա սաները մեծածավալ աշխատանք էին կատարել՝ հաշվետու համերգը պատշաճ մակարդակով ներկայացնելու համար։
Ստուդիան հիմնականում կենտրոնացած է եղել  ազգային պարերը սովորեցնելու և այն հանդիսատեսին ներկայացնելու մեջ, ինչը երևաց համերգի ընթացքում։ Միևնույն ժամանակ համույթն ունեցավ մի շարք առաջնախաղեր, որոնք տարբեր էին իրենց ոճով։
Պարային յուրաքանչյուր համար խնամքով նախապատրաստվել էր՝ պարողների տեխնիկական և կատարողական վարպետությունը ցուցադրելու համար, քանզի ամենախորը զգացմունքներն ու ապրումները կարող են արտահայտվել շարժումների միջոցով, և մեր նպատակն էր դա փոխանցել հանդիսատեսին:

Համույթի կատարողական բարձր մակարդակը ևս մեկ անգամ ցույց տվեց մեր պարուսույցների և գեղարվեստական ղեկավարի աշխատանքն ու պրոֆեսիոնալիզմը։ Առանց նրանց փորձի, տաղանդի և նվիրվածության համերգը չէր կայանա նման վարպետությամբ:

Ուրեմն և՝ շնորհակալություն պարային ստուդիայի ղեկավարին, գեղարվեստական ղեկավարին ու պարուսույցներին։

Շնորհակալություն մեր ծնողներին ու բոլոր նրանց, ովքեր աջակցել են համույթին՝ իր աշխատանքներն ըստ պատշաճի կազմակերպելու գործում, նրանց հավատը մեր հանդեպ և աջակցությունը ոգեշնչման աղբյուր են մեզ համար։

Պարային ստուդիայի ելույթը միշտ մեծ աշխատանք և պատասխանատվություն է պահանջում, բայց և մեծ հաճույք ենք ստանում, երբ տեսնում ենք հանդիսատեսի բերկրանքն ու ջերմությունը, մարդկանց ժպիտը,  զգում նրանց հույզերը, հասկանում, որ ներդրված ջանքերն ապարդյուն չեն եղել։ Դա, հիրավի, մեզ մղում է նոր գործերի, որին առաջիկայում կրկին ականատես կլինի Գորիսի (և ոչ միայն) հանդիսատեսը։


Էլմիրա Լալաբեկյան

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34