Մեծահասակների կրթական կենտրոն Սիսիանում

20.10.2013 14:50
2657

 

«DVV international» կազմակերպության կողմից 2012 թվականին մեծահասակների կրթությանը միտված ծրագրեր իրականացնելու մրցույթ էր հայտարարվել Արարատի, Վայոց ձորի եւ Սյունիքի քաղաքների համար: Ներկայացված մեծ թվով ծրագրերի շարքում լավագույնը ճանաչվեց եւ հաղթեց Սիսիանի ներկայացրած ծրագիրը:

Մեծահասակների կրթության ծրագիրն իրականացնելու համար քաղաքապետարանը «DVV international» կազմակերպությանը 20 տարի ժամանակով տարածք է տրամադրել Աղվան Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի առաջին հարկում: Սիսիանի մեծահասակների կրթական նորաբաց կենտրոնը կապահովի տասը նոր աշխատատեղ: Կենտրոնը, որտեղ անվճար վերապատրաստումներ անցնելու հնարավորություն կունենա ցանկացած քաղաքացի, Հայաստանի հարավային շրջանում միակն է: Նախաձեռնությունը Հայաստանում 12 տարի գործունեություն ծավալող «DVV international» գերմանական կազմակերպությանն է: Նմանատիպ կենտրոն DVV-ն հիմնել է Իջեւանում, նաեւ օժանդակում է Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնին:

«Մենք շատ մեծ հույսեր ենք կապում Սիսիանի կենտրոնի հետ, – ասում է «DVV international» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Լուսինե Խառատյանը: – Հույս ունենք, որ այն ինչ-որ կերպ կփոխի քաղաքի ընդհանուր վիճակն աշխատանքային շուկայի, մարդկանց ընդհանուր տրամադրության, զբաղմունքի, զբաղվածության առումով»:

Ըստ Լուսինե Խառատյանի` Սիսիանում հիմնված կենտրոնի նպատակն է աջակցել, որ մարդիկ կատարելագործեն իրենց մասնագիտական կարողությունները: Սա քայլ է, որը միտված է կրճատել գործազրկությունը եւ մարդկանց շարունակաբար վերապատրաստվելու հնարավորություն ընձեռել:

Մեծահասակների կրթական կենտրոնի առկայությունը սիսիանցիների համար կարեւոր է համարում նաեւ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը: Ըստ համայնքի ղեկավարի` մեծահասակների կրթության կենտրոնը կօգնի ձեռք բերել աշխատաշուկայի առաջարկին համապատասխան հմտություններ եւ ավելի հեշտ աշխատանք գտնել: «Կարեւոր է նոր աշխատատեղերի առկայությունը: Աշխատակիցները միջինը 80,000 դրամ աշխատավարձ կստանան: Պակաս կարեւոր չէ նաեւ այն փաստը, որ, ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ Սիսիանում մասնագետների խնդիր ունենք` ատաղձագործի, զոդողի, մեխանիզատորի եւ այլն: Կենտրոնի առկայությունը Սիսիանում կլրացնի այդ բացը», – նշեց Աղասի Հակոբջանյանը:

Հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջարկը` առաջիկա մեկ տարում կվերապատրաստվեն ուսուցանող մասնագետներ, ովքեր ստացած գիտելիքները կփոխանցեն ցանկացողներին:

«Կախված պահանջարկից` կենտրոնն ինքն արդեն կառաջարկի կրթական կուրսեր: Առաջիկայում կլինեն ֆրանսերենի, անգլերենի, համակարգչային գրագիտության, հաշվապահական դասընթացներ: Դասընթացներ կազմակերպելիս հաշվի է առնվելու քաղաքի աշխատաշուկայի պահանջարկը», – ասաց Լուսինե Խառատյանը: Նա չի բացառում, որ հետագայում գործեն նաեւ արհեստագործական խմբեր, օրինակ` կահույքագործների, եռակցողների: Այստեղ պակաս կարեւոր չէ նաեւ բնակչության շահագրգռվածությունը:

«Ես կարծում եմ՝ այս կենտրոնը շատ կարեւոր է Սիսիանի համար: Կենտրոնը հնարավորություն կտա մեծահասակներին, ովքեր ստացել են հիմնական կրթությունը, սովորել կյանքի համար: Մենք Սիսիանի մեր գործընկերների հետ քննարկել ենք, թե բնակչության շրջանում ինչ դասընթացների կարիք կա: Կարիքներից ելնելով՝ նոր վերապատրաստումներ կլինեն, ուստի ապագայի համար մենք կարող ենք ունենալ շատ-շատ տարբեր վերապատրաստումներ», – նշեց «DVV international» կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Մաթիաս Կլինգենբերգը:

Կենտրոնի տարածքի բարեկարգման, գույքի եւ տեխնիկայի ձեռք բերման համար ծախսվել է 17 մլն դրամ:

ԱՐՄԵՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40