Մեծարանքի միջոցառում

21.11.2017 11:22
2128

Սյունիքի մարզային գրադարանի արվեստի բաժինը ժամանակ առ ժամանակ անդրադառնում է մշակույթի ոլորտի երեւելի մարդկանց՝ միջոցառումներ կազմակերպելով: Այս անգամ բաժնի հյուրը Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի, պարուսույց Գայանե Վարդիկյանն էր: Գրադարանի արվեստի բաժնի վարիչ Ելենա Լալազարյանը նրան ներկայացրեց որպես բազմաշնորհ անձնավորություն, ով նաեւ դեկորատիվ աշխատանքներ ունի, բանաստեղծություններ է գրել, շնորհալի երգչուհի է: Գործընկերուհու մասին գնահատանքի խոսքեր ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գաբրիելյանը՝ ներկայացնելով նաեւ նրա խաղացած դերերը՝ երկրորդականներից մինչեւ Ֆիլումենա Մարտուրանո՝ «Ամուսնություն իտալական ձեւով» բեմադրությունից:


Գայանե Վարդիկյանը ծնվել է Երեւանում, ավարտել պարարվեստի ուսումնարանը, այնուհետեւ օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում էր՝ բալետի արտիստ, մայրաքաղաքում պարային խումբ էր ստեղծել: Կյանքի բերումով տեղափոխվեց Կապան, ի դեպ, Կապանի թատրոնում աշխատելուն զուգընթաց ավարտեց (2016 թվական) Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտը՝ «Դերասանական արվեստ» մասնագիտությամբ:


Միջոցառման ժամանակ ներկայացվեցին հատվածներ «Դպրոցական կատակերգություն», «Պռոշ Պռոշիչի երազը», «Ամպրոպ», «Երազանքների տունը», «Եկեք՝ անկեղծ խոսենք», «Ամուսնություն իտալական ձեւով» բեմադրություններից, որոնցում դերերով հանդես է եկել Գայանե Վարդիկյանը:


Դերասանուհին ներկայացրեց Շամիրամի մենախոսությունը «Արա Գեղեցիկ» ողբերգությունից, կատարեց Առնո Բաբաջանյանի «Չքնաղ երազ» երգը եւ ռուսական «Սեւ աչեր» ռոմանսը, Արթուր Գաբրիելյանն արտասանեց նրա բանաստեղծություններից: Սվետլանա Գեւորգյանը կարեւորեց նրա դերը մանուկների գեղագիտական դաստիարակության գործում, ի դեպ, Գ.Վարդիկյանը Կապանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի «Սիլուետ» պարային խմբի ղեկավարն է:


Հանդիպման ավարտին Գ.Վարդիկյանը երախտագիտություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին՝ իր համար սովորական օրը տոն դարձնելու համար:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40