ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԵՄ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

13.04.2022 12:21
1362

Ապրիլի 12-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել է ՀՀ-ում Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության համակարգող գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերին ու Ավստրիական զարգացման գործակալության կողմից Սյունիքում իրականացվելիք ծրագրի (ԵՄ աջակցությամբ) միջազգային ու հայ («Սիվիտտա Հայաստան») փորձագետների խմբին։

Հյուրերը նախ ներկայացրին նախատեսվող «Դիմակայունություն, վերականգնում եւ զարգացում Սյունիքի մարզի համար» խոշոր ծրագիրը, այնուհետեւ մարզի ղեկավարից ու մարզպետարանի մասնագետներից ցանկացան լսել դրա շրջանակներում այն ծրագրային ուղղություններն ու առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները, որոնք իրենք հաշվի կառնեն՝ դրա ռազամավարությունն ու բաղադրիչները մշակելիս։

Նշվեց, որ ծրագիրը առանձնահատուկ նախանշվել է միայն Սյունիքի մարզի համար՝ հաշվի առնելով այս առումով ՀՀ կառավարության՝ Սյունիքին առաջնահերթություն տալու քաղաքականությունը։

Ծրագիրն ուղղված կլինի ենթակառուցվածքների զարգացմանը (վերականգնվող էներգետիկա, ջրամատակարարում եւ այլն), մասնավոր սեկտորի զարգացմանը տարբեր բնագավառներում (գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, մշակող արդյունաբերություն, թեթեւ արդյունաբերություն եւ այլն)։

Ռոբերտ Ղուկասյանը, ակտիվ համագործակցության ու համատեղ աշխատանքի պատրաստակամություն հայտնելով, ներկայացրեց ըստ համայնքների մարզային իշխանության գույքագրած խնդիրները՝ նշելով, որ շատերի համար արդեն իսկ պատրաստ են լուծման ծրագրերն ու նախագծանախահաշվային փաստաթղթերը, եւ այդ տեղեկատվությունը կարող է օգտակար լինել դոնորների համար։

Այնուհետեւ քննարկմանը միացած Կապանի, Մեղրու եւ Քաջարանի համայնքապետարանների ներկայացուցիչների հետ շարունակելով քննարկումը՝ փորձագետները մանրամասնորեն՝ ըստ ոլորտների, տեղեկացան յուրաքանչյուր համայնքի կարիքների, զարգացման հնարավորությունների ու խնդիրների լուծման առաջարկների մասին։

Այցի օրակարգի երկրորդ հատվածում նույն թիմը մարզպետարանում անցկացրեց եւս մեկ հանդիպում Կապան, Մեղրի, Քաջարան համայնքների ՓՄՁ-ների ներկայացուցիչների հետ․ քանի որ ծրագրի բաղադրիչներից է լինելու նաեւ նրանց աջակցումն ու գործունեության խթանումը, փորձագետները ցանկացան տեղում ուսումնասիրել ներկայումս Սյունիքի մարզում փոքր ու միջին ձեռներեցության զարգացման խոչընդոտներն ու լսել առաջարկներ՝ ծրագրում ներառելու համար։

Համայնքապետարանների ու ՓՄՁ-ների հետ նմանատիպ հանդիպում-քննարկումներ կկազմակերպվեն նաեւ մարզի մյուս համայնքներում։

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40