Մեծարգոյ տիար ՍԱՄՈՒԷԼ ԱԼԷՔՍԱՆԵԱՆ

08.04.2022 16:54
1764

«ՍԻՒՆԱՑ ԵՐԿԻՐ»  թերթի համարը՝ նվիրված Գարեգին Նժդեհին,  ստացայ,  կարդացի   հիացումով: Չէի սպասում, որ  Գարեգին Նժդեհի մասին  այսքան ԿԱՐՃԱՌՕՏ   աշխատութիւնը   Ա՛ՅԴՔԱՆ ամբողջական լինէր:

 Կարծիքս  համառօտեմ.  հիացա, քանի որ շատերի նման  ընթերցողին զանազան  ջատագովութիւններով ՄԱԿԴԻՐԱԽԵՂԴ  չէք անում , ինչի շնորհիւ  Գարեգին Նժդեհի  ՎԱՐՔԻ ՄԷՋ  ԸՆԹԵՐՑՈՂԸ   նրա մեծութեան մասին հիացումին զուգակից՝ տեսնում  է  նրա ՄԵԾԱԳՈՐԾՈՒԹԻՒ՛ՆԸ...

Այժմ  գամ  ուղարկված յօդուածիս: Դուք որոշ տեղեր հանել էք: Նշեմ  մէկ երկուսը միայն: 

Առաջինը նրա ծննդեան օրուայ գիտաճշտումս է:

Երկրորդը ամենաափսոսալին է.  դուք գրածներիցս հանել էք Ռուսաստանի հակակործան դերակատարութիւնը  ցուցանող Նժդեհի մտքերը արձանագրող  տեղերը: Դա  Գարեգին Նժդեհի գաղափարաբանութեան ՈՒ ՄՏԱԾԵԼԱՈՃԻ խեղաթիւևում չէ՛ միայն:  Ձեր պարբերականի մէջ զետեղած Մ. Լալայեանի ընդարձակ յօդուածը Գ. Նժդեհին անընդհատ բնորոշում  է ՀԱԿԱԹՈՒՐՔ: ՄԻԱՅՆ ԱՅՆ յատկանշումը, ՈՐ ԳԱՐԵԳԻՆ նԺԴԵՀԸ տալիս է բոլշեւիկներին եւ  Ռուսաստանին (բոլշեւիկՆԵՐԻՆ՝  ԹՐՔՈԲՈԼՇԵՒԻԿ Է ԱՆՈՒԱՆՈՒՄ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ՝ ԴԻՒԱՊԵՏՈՒԹԻՒՆ), ԼԻՈՎԻՆ ԲԱ՛Ւ ԷՐ, ՈՐ ՄԵՆՔ Գարեգին Նժդեհին հակաթուրք անուանելու ՆՊԱՏԱԿԸ  համարենք  նրա վարքի ԽԱԹԱՐՈՒՄ:

 Ձեզ խորհուրդ եմ տալիս անպայման կարդաք Գարեգին Նժդեհի մասին վերջին գիրքս, որ անցեալ տարեվերջին տպագրել է «ԲՈՒԿԻՆԻՍՏ»  հրատարակչութիւնը: Եթէ «Բուկինիստը» Գորիսում կամ Կապանում գրախանութ  ունենա, գիրքն այնտեղ կը գտնէք:   

Դաւիթ Բէկի մասին գրածս բաւական ընդարձակ յօդուածը երկու օրից կաւարտեմ: Պայմանը  ՄԻԵՒՆՈՅՆՆ  Է. ո՛չ  մի կրճատում  եւ  փոփոփոխութիւն: Եթէ  ԱՅԴՊԻՍԻՔ լինեն,  մի՛ զետեղէք: 

Խորին յարգանքով՝

Ռաֆայէլ Համբարձումեան

   8  մարտի 2022 թ.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40