Մեծարվեց երաժիշտ մանկավարժն ու երգահանը

19.04.2015 17:26
1976

Կապանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ նշվեց երաժիշտ, խմբավար, մանկավարժ Ռուզաննա Ավանեսյանի ծննդյան 65-րդ եւ մանկավարժական գործունեության 45-րդ տարեդարձը:
Քչերը գիտեն, շատերը չգիտեն, որ Ռուզան Արմենակովնան, ինչպես նրան դիմում են մտերիմներն ու սաները, նաեւ երգեր է հեղինակում, որոնց թիվը հասնում է 60-ի: Ապրիլի 7-ին` մայրության ու գեղեցկության տոնին, Կապանի մշակույթի կենտրոնի կինոդահլիճում տեղի ունեցավ Ռուզաննա Ավանեսյանի ստեղծագործական երեկոն, որ որպես խորագիր կրում էր չարենցյան տողերը` օրերս հին ու անցած:

Երաժշտության հանդեպ հակումը նրա մեջ ձեւավորվել է ընտանիքում, հայրը մի քանի ժողովրդական գործիքներ էր նվագում, երգը եւս հարգի էր ընտանիքում: Նախ` ավարտել է երաժշտական դպրոցի ջութակի դասարանը, ապա գերազանց առաջադիմությամբ Կապանի երաժշտական ուսումնարանի խմբավարական բաժինը: 1970 թվականից տեսական առարկաներ է դասավանդել Կապանի երաժշտական դպրոցում եւ երաժշտական ուսումնարանում: Իսկ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ավարտելուց հետո նշանակվել է թիվ 3 նորաբաց երաժշտական դպրոցի տնօրեն: Ընդհանուր առմամբ 23 տարի ղեկավարել է թիվ 1 եւ 3 երաժշտական դպրոցները մինչեւ 2009 թվականը: Որոշ ժամանակ աշխատել է քաղաքապետարանում, 2012 թվականից քաղաքապետարանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի տնօրենն է: Նրա ղեկավարած երգչախմբերը մասնակցել են հանրապետական մրցույթների, արժանացել մրցանակների: Մասնավորապես` 1996-ին «Իմ անկախ հանրապետությունը հինգ տարեկան է» մրցույթ-փառատոնին հաղթող ճանաչվեց նրա ղեկավարած դպրոցի երգչախումբը:

Ռուզաննա Ավանեսյանի վաստակն արժեւորեցին ՀՀ նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Բորիս Մինասյանը, Կապանի թիվ 1 երաժշտական դպրոցի տնօրեն Լիլյա Վարդանյանը: Այնուհետեւ էկրանից հնչեցին շնորհավորանքներ` տեսաձայնագրությունների տեսքով:


Սասուն Առաքելյան
Սանկտ Պետերբուրգի պետական ֆիլհարմոնիայի մենակատար,
մրցանակների եւ դիպլոմների դափնեկիր

Չեմ կասկածում, որ ձեր երգերը անկեղծ հոգուց են ծնվել, ապրված կյանքից են ծնվել: Շնորհակալություն ձեզ, որ իմ հայրենի քաղաքում երգեր են ստեղծվում: Դա նշանակում է, որ Կապանը վերածնունդ է ապրում:

Հայկ Ավագյան
Կապանի արվեստի պետական քոլեջի փողային բաժնի նախկին դասատու, ֆլեյտահար

Ինչպես Ցիցերոնն է ասել` ոչ մի արվեստ չի պարփակվում իր մեջ: Այդպես էլ քո դեպքում, արվեստդ միայն քոնը չէ, դու այն առատորեն փոխանցել ես սաներիդ եւ ուսանողներիդ: Եվ դեռ այդ գործը շարունակում ես մինչեւ օրս` չդադարելով աշխատել մատաղ սերնդի հետ: Եվ այդպիսով ապացուցելով մի պարզ ճշմարտություն, որ հավերժ երիտասարդությունը հենց երիտասարդության կողքին լինելն է: Տարիներ անց հետադարձ հայացք ձգելով` ավելի պարզ եմ գիտակցում, թե որքան կարեւոր գործ ենք կատարել մենք միասին` մի քանի սերնդի փոխանցելով երաժշտության հանդեպ սերը, ովքեր հետագայում շարունակել են կրթությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Սամվել Ավանեսյան
Երեւանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ, այժմ բնակվում է Բելգիայում

Անչափ հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել սովորելու Ռուզաննա Ավանեսյանի դասարանում: Շատ քիչ մանկավարժների է հաջողվում ուսանող-մանկավարժ հարաբերությունները հասցնել հավասարը հավասարի մակարդակի եւ այդ մթնոլորտում անցկացնել դասը: Եվ մինչեւ հիմա մտածում եմ, թե ինչպես էր նա կարողանում ստեղծել այնպիսի անմիջական մթնոլորտ, երբ վերանում էր ուսուցիչ-աշակերտ սահմանագիծը, իսկ դասը վերածվում էր համընդհանուր քննարկման մի նյութի, որին մասնակցում էինք բոլորս` անկախ մեր գիտելիքների տարբերությունից: Երբեմն աննկատելիորեն անցում էր կատարում Կապանի բարբառին, որ ավելի պարզ ու ըմբռնելի մատուցվի նյութը: Նաեւ կարողանում էր թեման բեռնաթափել բոլոր ավելորդ մանրամասնություններից եւ ավանդել նրա բուն էությունը:

Մեր մեջ ասած ` մի քիչ էլ նախանձում եմ ձեզ շրջապատող մարդկանց, քանի որ նրանք միշտ հնարավորություն ունեն վայելելու ձեր ներկայությունը եւ լսելու տարիների փորձով իմաստավորված ձեր խորհուրդները:

Ստեղծագործական երեկոյի ընթացքում հնչեցին երգեր` Աշոտ Մինասյանի, Համո Սահյանի, Վահրամ Հաճյանի, Սարգիս Խարազյանի, Եղիշե Չարենցի, Հովհաննես Շիրազի, Սիլվա Կապուտիկյանի խոսքերով, որոնց երաժշտության հեղինակը Ռուզաննա Ավանեսյանն է: Երաժշտական կատարումներով հանդես եկան Ինգա Մանուչարյանը, Թերեզա Հովհաննիսյանը, Իրինա Դավիդյանը, նվագակցում էր Աստղիկ Գրիգորյանը, քանոնահարուհի Անահիտ Բաղդասարյանը կատարեց նրա «Ամեն գիշեր» ստեղծագործությունը:

Հոբելյարին շնորհավորեցին Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը` հոբելյարին հանձնելով Սյունիքի մարզպետի շնորհակալագիրը: Միջոցառման ավարտին Ռուզաննա Ավանեսյանը շնորհակալություն հայտնեց երեկոյի մասնակիցներին եւ կազմակերպիչներին:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08