ԱՆ-ն խախտումներ է հայտնաբերել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում. նախարար

19.07.2018 16:44
1222

Առողջապահության նախարարությունը խախտումներ է հայտնաբերել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նշենք, որ կենտրոնի ղեկավարը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի խնամին է՝ Արա Մինասյանը։

Մասնավորապես, ըստ Արսեն Թորոսյանի, բուժում չստացած հիվանդների համար պետությունից գումարներ են գանձվել։ Խոսքն այս դեպքում 300 միլիոն դրամի կամ ավելի քան 600 հազար դոլարի մասին է:

«Խախտումներ հայտնաբերվել են, խախտումների հիմնական բնույթն՝ ամենամեծ ծավալը, դա չբուժված հիվանդների համար գանձված գումարներն են, երբ որ հիվանդները չեն պառկել հիվանդանոց, չեն ստացել բուժօգնություն, բայց պետությունից գումարներ են գանձվել։ Միջանկյալով մենք էս պահին մոտ 300 միլիոն դրամի արդեն նման դեպք ենք հայտնաբերել։ Խոսքը, մասնավորապես, սոցփաթեթի ծրագրի մասին է. 2016 թվականին մարդիկ պետք է անցնեին կանխարգելիչ բուժքննություն, որի համար պետությունը վճարում է 8 հազար դրամ, էդ մարդկանց մոտ 90 տոկոսը ձևակերպվել է նաև ստացիոնար բուժման և յուրաքանչյուրի համար գանձվել է 100-ից 200 հազար դրամ՝ 8 հազարի փոխարեն», - ասաց նախարարը։

Թորոսյանը տեղեկացրեց, որ խախտումների մասին փաստերն ուղարկել են Գլխավոր դատախազություն:

«Խախտումների մասին հաղորդագրությունն արդեն ուղարկվել է դատախազություն՝ պարզելու համար արդյոք կա՞ն քրեական գործի տարրեր», - ասաց նախարարը։

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40