Ադրբեջանն ուզում է գործ ունենալ Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ, դա լարվածության հիմք է. ԱՄՆ կոնգրեսական

18.11.2023 12:25
897

Փաստ է, որ պետքարտուղարությունը նշել է, թե իրենց հայրենիքը լքած մարդկանց պետք է հնարավորություն տրվի վերադառնալ, չեմ կարծում, թե լուծում կամ հավաստիացում է այն հայերի համար, որոնք հարկադրված լքել են հարազատ տները: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում նշել է ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան:

«Կարծում եմ՝ ապագա քննարկումներում այս հարցը պետք է հստակ կերպով ներկայացված լինի  եւ չեմ կարծում, թե թույլտվություն է հարկավոր այդ մարդկանց համար: Նրանք պետք է կարողանան վերադառնալ իրենց տները երբ ցանկանան»,-ասել է նա:

Հարցին, թե ով պետք է երաշխավորի նրանց անվտանգությունը, որոնք կցանկնան վերադառնալ ԼՂ, Կոստան պատասխանել է. «Դա պետք է ամրագրվի խաղաղության համաձայնագրում եւ հենց այդ պատճառով է այդքան կարեւոր համաձայնագիրը: ԱՄՆ-ն պետք է վստահ լինի, որ դա ապագա բանակցությունների հիմնական կետերից մեկն է լինելու, որին համաձայնել է նաեւ Ադրբեջանը»:

Նրա խոսքով, այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության հիմք կա. «Ադրբեջանի չցանկանալը վերադառնալ բանակցության սեղանի շուրջ ինքնին վկայում է այդ մասին: Երկրորդ, նրանց ցանկությունը՝ գործ ունենալ Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ, եւս խոսում է այդ մասին:

2400 ռուս զինվորները, որոնք իբր խաղաղապահներ էին, պարզվեց՝ ոչինչ չեն արել, երբ մարդկանց ստիպում էին տարհանվել: Մինչ այդ էլ ԼՂ շրջափակման ժամանակ նրանք  թույլ չէին տալիս միջանցքով սննդամթերք եւ բժշկական պարագաներ տեղափոխել ԼՂ: ԱՄՆ-ն պետք է ապահովի, որ լինի արդարություն եւ համաձայնություն, որը կպահպանեն բոլոր կողմերը»:

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40