«Ադրբեջանը կփորձի այնպես անել, որ ինչ-ինչ ճանապարհներով ազդի Սևանա լճի պաշարների վրա». բնապահպան

27.01.2021 16:57
1215

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հունվարի 26-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ Սևանա լիճը սնուցող Որոտան և Արփա գետերի ակունքները մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Այս հայտարարությունից  ժամեր անց  Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի մամուլի քարտուղար Էդգար Առաքելյանը պարզաբանում էր տարածել՝ նշելով, թե նախարարը նկատի է ունեցել ոչ թե նշված գետերի անմիջական ակունքները, այլև՝ Որոտան և Արփա գետերի ջրահավաք ավազանների մաս կազմող որոշակի տարածքները, որտեղ կան տվյալ գետերը սնուցող աղբյուրներ, որոնք Սևանա լիճը սնող ջրահավաք ավազանի վրա որոշակի ազդեցություն կարող են ունենալ։

Բնականաբար, այդ ազդեցությունը շատ չնչին է. «ՀՀ բնապահպանական շրջանակների կողմից բարձրաձայնած մտահոգությունների հիման վրա Շրջակա միջավայրի նախարարությունն արդեն մի շարք գրություններ և ահազանգեր է ուղարկել համապատասխան գերատեսչություններ։

Հայտնում ենք նաև, որ քանի դեռ վերջնական միջպետական սահմանազատումն իրականացված չէ, հարցին հստակ ու միանշանակորեն անդրադառնալ հնարավոր չէ։

Հայցում ենք մասնագիտական շրջանակների ըմբռնումը՝ տարընթերցում հարուցելու կապակցությամբ»,- գրել էր Է. Առաքելյանը։

Նշենք, որ մինչ նախարարի այդ հայտարարությունը, խնդրին անդրադարձել են բազմաթիվ մասնագետներ՝ նշելով, որ տարածքները թշնամուն հանձնելով՝ հանձնում են նաև բազմաթիվ ջրային պաշարներ, որը հայկական կողմի համար կարող է լինել աղետաբեր, այդ թվում՝ Սևանի համար։

168.am-ի հետ զրույցում «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանն անդրադառնալով թշնամու հսկողության տակ գտնվող Որոտան և Արփա գետերի ակունքներին և այդ համատեքստում Սևանա լճին սպասող վտանգներին՝ նշեց, որ առաջին խնդիրը, որի առջև կարող է կանգնել հայկական կողմը՝ Սևանի ջրային պաշարներն են։

«Կարող է հազար ու մի հարց առաջանալ, դրա համար իսկապես այն բոլոր խնդիրները, որոնք, այսպես կոչված, պատերազմի արդյունքում առաջացան, խիստ վտանգավոր են Հայաստանի համար և կարծես դեռ առանձին մարդկանց կողմից են միայն գնահատվում և գիտակցվում, ցավոք»,- ասաց Կարինե Դանիելյանը։

Ըստ նրա, ադրբեջանական կողմը կարող է և հնարավոր է իրականացնի այնպիսի քայլեր, որ Հայաստանը կանգնի բնապահպանական աղետի առջև։

«Ադրբեջանի մշտական երազանքն է եղել բնապահպանական աղետի հասցնել Հայաստանին, բայց նրանց չի հաջողվել։ Վստահ եմ, որ այժմ նրանք դրա փորձը կանեն, դրա հավանականությունը շատ բարձր է»,- շեշտեց բնապահպանը։

Թե այս ամենը կանխելու համար ինչ կարող են անել հայաստանյան ու միջազգային բնապահպանական կառույցները, այդ թվում՝ ՀՀ կառավարությունը, Կարինե Դանիելյանը նկատեց՝ այս խնդիրը ոչ այնքան բնապահպանական կազմակերպությունների հարցն է, որքան պետական կառույցների, չնայած այս կառույցներն էլ պետք է որոշակի մթնոլորտ ստեղծեն։

«Սա պետական կառույցների ու նրանց միջև եղած հարաբերությունների գործն է, նրանց լուծելու խնդիրն է։ Ադրբեջանը միշտ ձգտել է Սևանի հետ կապված խնդիրների մեջ որևէ բացասական մասնակցություն ունենալ։ Իհարկե, Ադրբեջանը  փորձ կանի այնպես անել, որ ինչ-ինչ ճանապարհներով ազդի Սևանա լճի պաշարների վրա»,- եզրափակեց Կարինե Դանիելյանը։

168.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40