Մեծացել է գրքի հանդեպ պահանջարկը

19.04.2015 17:29
1794

Գաղտնիք չէ, որ ժամանակակից տեղեկատվական հեղեղի պայմաններում վերջին տարիներին ընթերցողների այցը գրադարան նվազել է:

Սակայն Կապանի ակումբագրադարանային միավորումը՝ փորձառու տնօրեն Սվետլանա Գեւորգյանի գլխավորությամբ, ընթերցողական լայն զանգվածներին գրադարան բերելու ելքը կարծես թե գտել է: Դրանք բազմաբնույթ միջոցառումներն են՝ նվիրված հիշարժան տարելիցներին, գրական-երաժշտական համադրություններ, ասմունքի երեկոներ, գրական ցերեկույթներ, գրքի քննարկումներ, բարձրաձայն ընթերցանություններ եւ այլն, որոնք պարտադիր ուղեկցվում են տվյալ միջոցառման թեմային համահունչ գրքային ցուցահանդեսներով եւ գրադարանային պլակատներով: Կանանց, մայրության եւ գեղեցկության միամսյակին նվիրված գեղեցիկ խորագրերով՝ «Մայր սրբության աստված ընծա», «Մայրս մշտավառ գթության կանթեղ», «Ձեզ սեր, ծաղիկներ, գեղեցկություն», «Մորս արցունքը` զրնգուն կաթիլ» եւ այլն:

Գրական-երաժշտական համադրություններով, տոնական տրամադրությամբ ցերեկույթներ են անցկացվել քաղաքի բոլոր թաղամասերի ակումբ-գրադարաններում, որոնց ընթացքում բացահայտվեցին բազմաշնորհ երեխաներ, որոնք են՝ ասմունքողներ, երգողներ, շվիահարներ ու պարողներ: Այս ամենի շնորհիվ ամրացել է մատաղ սերնդի կապը գրադարանների հետ, եւ այժմ մեծ սիրով ու հետաքրքրությամբ են ընթերցում, մեծացել է գրքի հանդեպ պահանջարկը:

ԶԱՐՎԱՐԴ ԾԱՏՐՅԱՆ
Գրադարանային գործի մասնագետ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40