Մեզ չեն ֆինանսավորում ո՛չ նախկինները, ո՛չ օլիգարխները․ «Միասնության թևերի» պատասխանն իշխանական քարոզչությանը

22.05.2026 22:57
345

Վերջին օրերին հանրային տիրույթում տարածվում են տարբեր հայտարարություններ «Միասնության թևերի» քարոզարշավն այս կամ այն քաղաքական և գործարար շրջանակների կողմից իբր ֆինանսավորելու մասին։

Սկզբում հասարակությանը պատմում էին սուտ տեղեկություններ, թե Արման Թաթոյանի քարոզարշավը ֆինանսավորում է Սերժ Սարգսյանը։ Այժմ իշխանամետ լրատվամիջոցներում հայտնվել է նոր վարկած՝ իբր ֆինանսավորվում է Արթուր Սողոմոնյանի կողմից։

Այս հայտարարություններից ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը։

Եթե որևէ մեկը իսկապես հիմքեր ունի կասկածելու քարոզարշավի ապօրինի ֆինանսավորմանը, ապա Հայաստանում գոյություն ունեն օրենքով նախատեսված բոլոր մեխանիզմները՝ դիմումներ ուղղել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, Վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն, իրավապահ մարմիններ կամ պաշտոնական հարցումներ։

Այդ գործիքներից կարող էր օգտվել նաև Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ հրապարակային ակնարկների և քաղաքական պիտակավորումների փոխարեն։

Մենք պատրաստ ենք պատասխանել ցանկացած հարցի՝ փաստաթղթերով, յուրաքանչյուր ծախսային հոդվածի, յուրաքանչյուր մուտքագրման աղբյուրի և յուրաքանչյուր միջոց ստացողի վերաբերյալ։ Առավել ևս, որ կուսակցության ֆինանսական հաշվետվությունները, օրենքով սահմանված կարգով, ներկայացվում են ԿԸՀ և բաց են հանրության համար։

Նման քարոզարշավների վտանգը միայն քաղաքական հակառակորդին վարկաբեկելու փորձերի մեջ չէ։ Վտանգավորն այն է, որ անմեղության կանխավարկածը աստիճանաբար փոխարինվում է քաղաքական նպատակահարմարությամբ․ սկզբում՝ հրապարակային մեղադրանք, հետո՝ ապացույցների որոնում։

Սկզբում հասարակությանը ներկայացվում է քաղաքական պիտակ, իսկ հետո արդեն փորձում են գտնել նախապես արված եզրակացության հաստատումներ։ Ցավոք, նման գործելակերպը սովորական է դարձել ոչ միայն գործող իշխանության, այլ նաև ներկայիս ընդդիմության մի մասի համար։

Եվ սա արդեն խոսում է ոչ թե ճշմարտությունը բացահայտելու ձգտման, այլ տեղեկատվական ճնշման տեխնոլոգիայի մասին։

Հենց նման պրակտիկայի դեմ մեր թիմը միշտ է հանդես եկել՝ անկախ նրանից, թե ով է եղել իշխանության։ Շարունակելու ենք այդպես մեր ամբողջ թիմով նաև հետագայում:

Մարդու իրավունքներն ու օրենքը պետք է լինեն քաղաքական նպատակահարմարությունից, կուսակցական պատկանելությունից և տվյալ պահին գործող իշխանությունից վեր։

Եվ ամենակարևորը, ինչ այսօր անհրաժեշտ է Հայաստանին, իրական իրավական պետության կառուցումն է՝ հիմնված մարդու և օրենքի նկատմամբ հարգանքի վրա՝ անկախ նրանից, թե ով է իշխանության։

Առանց դրա որևէ իշխանափոխություն չի փոխի երկիրը։ Կփոխվեն միայն այն մարդկանց ազգանունները, ովքեր իրենց համարում են «պետության տերեր»։

Իրական պետականությունը սկսվում է օրենքի և մարդու նկատմամբ հարգանքից։

«Միասնության թևեր» կուսակցություն

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40