Մեզ եւ ձեզ՝ մեծ ավետիս. մարզպետի երջանկաբեր ուղղաթիռն այս անգամ վայրէջք կատարեց Սիսիանում՝ մարդկանց պարգեւելով ապահով ու երջանիկ ապրելու հեռանկար

08.09.2017 12:49
2357

Ըստ Սիսիանից ստացված տեղեկությունների՝ սեպտեմբերի 6-ին Սյունիքի մարզպետի ուղղաթիռը վայրէջք կատարեց Սիսիանում. մարզպետին իջեցնելուց հետո թռչող սարքն ուղեւորվել է Կապան՝ այնտեղ սպասելու Վահե Հակոբյանին:

Ուղղաթիռն այս անգամ, ի տարբերություն նախորդ նման սավառնումների, մարզկենտրոնի օդակայանում վայրէջք կատարելուց առաջ անհարկի պտույտներ է կատարել Կապանի երկնակամարում՝ ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր արտառոցություն են համարում մարզպետի օդային ոստոստյունները: Այնպես որ՝ խոսեք, դատապարտեք, քննադատեք՝ որքան ուզում եք, մարզպետը (բոլորիդ ջիգրու) ուղղաթիռով է աշխատանքի գալու…

Ինչեւէ, Նորավանի մանկապարտեզի վերաբացմանը մասնակցելուց հետո Վահե Հակոբյանը Սիսիանում հանդիպել է տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ: Նպատակը մեկն էր՝ ցույց տալ, որ ինքը դեռ կա եւ նժույգի վրա է: Եվ, օգտվելով առիթից, կոչ արեց հավաքվածներին՝ նոյեմբերի 5-ի ընտրություններին քվեարկել Սիսիանի գործող քաղաքապետ Արթուր Սարգսյանի օգտին, քանի որ նա, ըստ մարզպետի, «մեր թըմի անդամ է» (երեւի թիմ բառը նկատի ուներ, որ այդպես էլ (վարժանքներից հետո անգամ) չի կարողանում ճիշտ արտաբերել): Մարզպետը, սակայն, չի վերծանել, թե ինչ ասել է «մեր թըմ»: Փոխարենը հավաստիացրել է, որ Արթուր Սարգսյանի թիկունքին Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն է…

Ընտրությունները պաշտոնապես չեն մեկնարկել դեռեւս, ՀՀԿ-ն որոշում չի ընդունել իր հավանական թեկնածուի վերաբերյալ, համայնքի ղեկավարի թեկնածուներ չեն առաջադրվել, քարոզարշավի մասին խոսք չկա, իսկ մարզպետը քարոզի է դուրս եկել…

Բայց սա միակ տարօրինակությունը չէր, որ արձանագրվեց խորհրդակցությունում:

Ճիշտն ասած բոլորին, նաեւ մեզ, մինչեւ այժմ թվում էր, թե Արթուր Սարգսյանի թիկունքին սիսիանցի ընտրողներն են, Հայաստանի հանրապետական կուսակցությունն է…

Հիմա էլ պարզվում է՝ Քաջարանի կոմբինատն է: Ասել է թե՝ Արթուր Սարգսյանի օգտին սիսիանցի ընտրողը պետք է քվեարկի նախեւառաջ այն բանի համար, որ կոմբինատի օտար ու կասկածելի ղեկավարները (Սյունիքի եւ հատկապես Սիսիանի հետ հեռավոր աղերս անգամ չունեցող) նրան աջակցում են:

Իսկապես, ի՞նչ կապ ունի Գերմանիայի Դաշնային Հանրապետության սեփականություն հանդիսացող Քաջարանի կոմբինատը Հայաստանի Հանրապետության Սիսիան համայնքի ղեկավարի ընտրության հետ: Ժամանակը չէ՞ արդյոք այդ հարցն ուղղելու Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին:

Մյուս կողմից՝ իսկապե՞ս Սիսիանը մեկ տարի շարունակ ղեկավարած Արթուր Սարգսյանը՝ պատգամավոր եղբայրով, երեք անգամ Սիսիանի քաղաքապետ նշանակված նախնիով, Քաջարանի կոմբինատի զորակցության կարիքն ունի այսօր:

Ի վերջո՝ խե՜ղճ հանքագործներ, իրենց հոգսը թողած ո՞ր մեկի թիկունքին կանգնեն՝ Վահեի՞, Մհեր անհայտի՞, Էլիզաբեթ տանիքի՞, Զարուհի ծպտյալի՞, թիկնապահների՞, ուղղաթիռի՞, շների՞… Հիմա էլ՝ Արթուր Սարգսյանի, այն էլ՝ իրենց հետ որեւէ կապ չունեցող Սիսիանում:

Ներկայացումը, այդուհանդերձ, գուցե եւ կայացած համարվեր, եթե մարզպետն ու քաղաքապետը նախընտրական խոստումներ տալուց առաջ գոնե հակիրճ ներկայացնեին, թե նախորդ խոստումներից որ մեկն են կատարել, որ մեկը՝ ոչ:

Իրավիճակը չփրկեց նույնիսկ մարզպետի հորդորը համայնքների ղեկավարներին՝ գրավոր առաջարկություններ ներկայացնել, թե ինչ պիտի արվեն տարածաշրջանի բնակավայրերում:

Այդ առիթով հարկ ենք համարում մի անկեղծ խորհուրդ հղել համայնքների ղեկավարներին՝ հնարավորինս արագ ներկայացրեք պահանջվող առաջարկությունները եւ հետամուտ եղեք, որ մարզպետը դրանք ի կատար ածի մինչեւ նոյեմբերի 5-ը, այլապես չի կատարելու, այլապես խաբելու է, ինչպես խոստացել ու չի կատարել մինչեւ հիմա տված խոստումների մեծագույն մասը:

Սիսիանյան խորհրդակցության ամենաուշագրավ դրվագը, վերն ասվածով հանդերձ, այն էր, որ Վահե Հակոբյանը համայնքի ղեկավարների հետ խորհրդակցելիս խոսում էր ոչ թե մարզպետի, մարզպետարանի պետական դիրքերից, այլ՝ Քաջարանի կոմբինատի պատուհանից:

Եվ ներկաները, ինչպես եւ սպասվում էր, խորհրդակցությունից հետո միմյանց հարցնում էին՝ չլինի՞ թե ինքն էլ հաշտվել է իր՝ ժամանակավոր ֆիգուր լինելու կարգավիճակին, չլինի՞ թե ինքն էլ գիտի, որ Սիսիանում ե՛ւ իրեն, ե՛ւ մերօրյա մարզպետարանին շուլուխով են վերաբերվում:

Դե ինչ, հաջողություններ՝ Քաջարանի կոմբինատին՝ Սիսիան խոշորացվող համայնքի ղեկավարի ընտրության հարցում, այլապես պրոֆիլակտորիայում Վահե Հակոբյանի համար բազում համեմունքներով փլավ եփող չի գտնվի Սյունիքում:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս

24.06.2026 11:00