Մեզ թալանչի ղեկավար պետք չի. ԵԿՄ-ն արտահերթ համագումար կանցկացնի. Սասուն Միքայելյանը ԵԿՄ նախագահի հավակնո՞րդ

20.06.2018 11:31
1175

«ԵԿՄ որոշ տարածքային կառույցներ հակված են արտահերթ համագումար անցկացնելուն եւ ԵԿՄ նոր նախագահ ընտրելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը, որը նույնպես հրաժարական է ներկայացրել։ «Ես այսօր խոսել եմ ԵԿՄ վարչության փոխնախագահի, ԵԿՄ մարզային խորհրդի նախագահի եւ ԵԿՄ տարածքային բաժանմունքի նախագահի ու եւ մի քանիսի հետ եւ նրանք, կարծես թե, ճիշտ են համարում ԵԿՄ արտահերթ համագումար նախաձեռնելը եւ նոր ղեկավարություն ընտրելը»,- ասաց Վարդանյանը։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի առանձնատանը ԱԱԾ-ի կողմից իրականացված բացահայտումներից հետո Կոտայքի ԵԿՄ 8 տարածքային կառույցներ հանդես են եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Մանվել Գրիգորյանի անօրինական գործունեությունները՝ հատկապես Քառօրյա պատերազմի զինվորների սննդի յուրացման հետ կապված: «Մեր կարգախոսն է՝ «ինչպես միշտ մենք կանգնած ենք մեր երկրի ժողովրդի կողքին եւ հպարտությամբ կատարել ենք եւ կատարելու ենք Գերագույն հրամանատարի հրամանները»,- նշված է հայտարարության մեջ: Հայտարարությունը տարածվել է Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Նոր Հաճնի, Չարենցավանի, Բյուրեղավանի, Գառնիի, Քացախի բաժանմունքների կողմից:

Աբովյանի կառույցի ղեկավար Սուրեն Աղոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ցնցված են կատարվածից։ Իրենք պատկերացում անգամ չունեին, որ իրենց հրամանատարը կարող էր այդպես վարվել առաջին գծում կանգնած զինվորի հետ։ «Արարքը դատապարտելի է։ Խոսքեր չկան»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ կատարվածից հետո ԵԿՄ նախագահի փոփոխությունն անհրաժեշտություն է ստեղծված իրավիճակում։ «Մեզ պետք է խելացի հրամանատար, խելացի կազմակերպիչ, ոչ թալանչի։ ԵԿՄ-ականները հիասթափված են, քանի որ բոլորն էլ մասնակցել են ապրիլյան մարտերին, տեսել են այդ օրերի վիճակը ու հիմա ոնց կարող են չզարմանալ, որ իրենց նախագահը ինչեր է արել, ոնց է զինվորի կերը տարել տվել իր արջերին։ Դա ինչ է նշանակում»,- ասաց Աղոյանը՝ հավելելով, որ Մանվել Գրիգորյանը, որպես վարչության նախագահ, ինչ հրաման տվել, իրենք կատարել են, բայց պատկերացում անգամ չէին կարող ունենալ, որ իրենց գեներալը նման քայլերի է դիմում։ «Ոչինչ չեմ կարող ասել։ Զենքերից էլ եմ ապշել, բայց դա քիչ է հետաքրքրում ինձ։ Ինձ համար ամենացավալին երեխաների նամակներն են։ Ապրիլյանի օրերին դրանք պետք է հասնեին տղաներին։ Մեզ համար դա է ցավալին, դա աբսուրդ է, որից հետո ոչ մի բառ չկա ասելու։ Սա ազգովի ցավ է, անտանելի ցավ բոլորիս համար»,- ասաց ԵԿՄ Աբովյանի կառույցի ղեկավարը։

Ի դեպ, լուրեր են շրջանառվում, որ ԵԿՄ վարչության նոր նախագահի ամենահավանական թեկնածուն «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն է։

Աղոյանը մեզ հետ զրուցյում ասաց, որ իրեն էլ են նման տեղեկություններ հասել, բայց որեւէ որոշակի բան ասել չի կարող։ «Այս ամեն ինչը տեսնելուց հետո մեզ միայն ազնիվ մարդ է պետք։ Մենք պետք է իմանանք՝ ով է այդ նոր նախագահը։ Մեզ վարչության նախագահ է պետք, որը անցած ուղի ունենա պատերազմի մեջ, աչալուրջ լինի ու համապատասխանի մեր անցած ճանապարհին»,- ասաց Աղոյանը։

Մեր դիտարկմանը, թե իր թվարկած չափանիշներին Սասուն Միքայելյանը թերեւս համապատասխանում է, մեր զրուցակինը պատասխանեց. «Ես էլ եմ լսել։ Չեմ կարող ասել, որ դա միայն իր ցանկությունն է, բայց ԵԿՄ-ն փոքր կառույց չէ։ Յուրաքանչյուր կառույց պետք է քննարկի նոր նախագահի թեկնածուին ու իր եզրակացությունը տա։ Ես լավատես եմ Սասուն Միքայելյանի նկատմամբ, բայց ես մենակով ով եմ, որ կարծիք հայտնեմ։ Անձամբ ես համամիտ կլինեի, որ նա լինի»,- ասաց Սուրեն Աղոյանը։

Նշենք, որ ԵԿՄ վարչության արտահերթ համագումար անցկացնելու համար անհրաժեշտ է ԵԿՄ տարածքային կառույցների 1/3-ի համաձայնությունը։

Հավելենք, որ գեներալ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը 1999-ի դեկտեմբերից զբաղեցնում է ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնը։ ԵԿՄ-ին կից գործում են պատանի երկրապահ եւ Երիտասարդ երկրապահ կառույցները։ ԵԿՄ-ն ունի ավելի քան 60 000 անդամ։

2017 թվականի փետրվարի 19-ից վերընտրվել է ԵԿՄ վարչության նախագահ:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԱԾ-ն հրապարակեց Մանվել Գրիգորյանի տանը եւ նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում իրականացված խուզարկության տեսանյութը, որում ասվում էր, որ Ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաեւ զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաեւ մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք։ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է։ Վաղը թերեւս նա կզրկվի իր պատգամավորական անձեռնմխելիությունից եւ կկալանավորվի:

1in.am

Մեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է հունիսի 26-ին. Վարդեւանյան

24.06.2026 21:29

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21