Մհեր Եղիազարյանին՝ շնորհավորանք Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով

31.12.2018 10:55
1806

Մհեր՝ մեր անզուգական ընկեր ու բարեկամ:

Երբեք չենք մտածել, որ Ամանորը եւ Աստծո որդու ծննդյան օրը կդիմավորեք անազատության մեջ, իսկ մենք ստիպված կլինենք քեզ շնորհավորել այսկերպ:

Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ:

Քեզ՝ առողջություն եւ տոկունություն:

Թող նոր տարվա առաջին օրերին փակվի քո կյանքի ամենատաժանելի եւ մղձավանջային այս էջը:

Անշուշտ, պատկերացնում ենք ոչ սովորական վիճակդ, եւ մեր մտատանջությունն ու հոգու խռովքը ոչ մի րոպե դադար չեն առնում այդ պատճառով:

Բայց մենք, այդուհանդերձ, շարունակում ենք համոզված պնդել՝ հացադուլը չէ գնալու եւ տեղ հասնելու ճանապարհը:

Հավատա՝ դու իրավունք չունես ընկճվել, կոտրվել, ընկղմվել անհուսության մեջ, ինքնամարվել:

Քո ընտրած մարտավարությունը քեզ եւ քո բարի կամեցողներին դրական առումով ոչինչ չի տվել ու չի տալու:

Դարերով մեր լավագույներից շատերին ինքներս ենք սպանել, ինչ մնաց՝ հացադուլի նստած մեկի հանդեպ խղճմտանքով ու ներքին բարոյականության պատասխանատվությամբ լցվենք (հազար ներողություն նման արտահայտության համար). տես՝ անգամ Մարդու իրավունքների պաշտպանը մի ամբողջ ամսում ժամանակ չի գտնում այցելել հանրապետության միակ հացադուլավորին, իսկ ոչ ոք դա արտառոցություն չի համարում:

Քո ծնողների ու մերձավոր նախնիների վարքն ու կերպարը, որին քաջատեղյակ ենք, քեզ պարտադրում են լինել հպարտ, կորովի, այր մարդու հատկանիշներով օժտված:

Հենց այդպիսի ճանապարհ է քեզ պարտադրում իրավիճակը:

Մի կարեւոր հիշեցում եւս՝ քո կերպարի հանրային ընկալման համար, քո բարոյական վաստակած կշռի համար սահմանասյունն այն մեղադրանքը չէ, որ ներկայացվել է՝ մանավանդ որ դատարանի  ուժով դեռեւս հաստատված չէ ենթադրյալ մեղքը:

Դու քո կյանքը պարագծել ես այնպիսի վարքով ու լցրել այնպիսի գործերով, որ, ինչ էլ լինի, ամաչելու, ընկրկելու պատճառ չունես եւ, համոզված ենք, չես ունենալու:

Մարդկային հարաբերություններում, մեր փոքր հայրենիքին ծառայելու գործում բազում հաղթակամարներ ես կանգնեցրել, որոնք ոչ մի դեպքում չեն փլվելու, որքան էլ փորձեն քանդել ու ավերակել:

Այսօր էլ ունես անկեղծ բարեկամների հոծ բազմություն, այսօր էլ ոչ ոք օտարված չէ քեզանից, այսօր էլ համոզված ենք քո անմեղության մեջ, այսօր էլ դու մեր սիրելին ես, ինչպես երեկ էիր, ու լինելու ես այդպիսին:

Այնպես որ՝ ուժ գտիր քո մեջ եւ անորոշությունն ու անհուսությունը վանիր քեզանից ընդմիշտ:

Դու կարող ես, դու ուժեղ ես…Վերջ տուր հացադուլին, առերեսվիր իրականության հետ եւ արժանապատվորեն վերցրու ճակատագրի մեկնած ձեռնոցը:

Որքանով տեղյակ ենք՝ հացադուլով բողոքում ես իրավապահների ու հատկապես նախաքննական մարմնի ոչ իրավաչափ գործողությունների դեմ:

Մինչդեռ ուզում ենք, որ հավատաս՝ երկրում ստեղծված  մթնոլորտում, բոլոր հակասական երեւույթներով հանդերձ, որեւէ մեկը չի հանդգնի «գործ սարքել» գլխիդ, իսկ եթե հանդգնի անգամ, ապա հաջողության չի հասնի. դրանում համոզված ենք:

Եվ ճշմարտությունը, արդարությունն ի վերջո հաղթանակելու են:

Մեկ ուրիշ հանգամանք էլ՝ մեզանում տեղի են ունենում զարգացումներ, որոնք կալանքն իբրեւ խափանման միջոց ընտրելու սովետական եւ հետսովետական կույր գործիքն ավելի մերժելի ու անընդունելի են դարձնում:

Հենց միայն վերջին շրջանում նման բազմաթիվ օրինակների ականատես եղանք:

Ասել է թե՝ հիմնավոր հույսեր ենք փայփայում, որ 2019թ. հունվարի 14-ին նշանակված դատական նիստում՝ հանուն Հայաստանի Հանրապետության գործող անձինք կառաջնորդվեն անմեղության կանխավարկածով, հաշվի կառնեն քո անսակարկելի օրինապահությունը եւ կհրաժարվեն խափանման ընտրված միջոցից, որն այս դեպքում (բազմաթիվ իրավապաշտպանների հավաստմամբ) ե՛ւ իրավաչափ չէ, ե՛ւ բացատրելի չէ:

Ուզում ենք, որ դու եւս այդ հույսն ունենաս եւ լցվես տոկունությամբ, լավատեսությամբ՝ չմոռանալով, որ ամենաերկար ու մթամած գիշերներին անգամ հաջորդում է այգաբացը:

Քո դեպքում հատկապես լուսաբացը տեսնելու ենք:

Այդ լուսաբացը բերելու է ժամեր հետո սկիզբ առնող 2019  թվականը:

Ու նորից՝ շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ:

Թող ամենակարող Տերը քեզ պահապան լինի:

Հարգանքով՝

Սամվել Ալեքսանյան

Հիշողությունը կորցրած ժողովուրդը չի կարող ապագա ունենալ

17.07.2026 22:09

Վարդան Ղուկասյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով. կիրառվել է 15 միլիոն դրամ գրավ

17.07.2026 17:07

Ակնկալվում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև մի շարք ուղղություններով ուղիղ չվերթների վերսկսում. Բայրամով

17.07.2026 17:01

Հայկական ձկնամթերքը հնարավոր է արտահանել ԵՄ. ՍԱՏՄ ղեկավար

17.07.2026 16:50

Աշխատակիցների առողջության պահպանման և աշխատանքի անվտանգության միջազգային ստանդարտի ներդրումը Կապանի Լեռնահարստացման կոմբինատում շարունակվում է

17.07.2026 15:12

Ադրբեջանի և ՌԴ արտաքին գործերի նախարարները Մոսկվայում հանդիպում են անցկացնում

17.07.2026 14:58

ԱՄՆ-ն երրորդ փորձից ավերել է Իրանի Չաբահար քաղաքի հսկիչ աշտարակը

17.07.2026 14:54

Լևոն Արոնյանը հաղթել է «Biel Chess Festival 2026»-ի արագ շախմատի մրցաշարում

17.07.2026 14:51

«Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2-րդ նախագահից

17.07.2026 14:00

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակը

17.07.2026 13:31

Իրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի

17.07.2026 12:39

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորանքը հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնի կապակցությամբ

17.07.2026 11:59