Պետք է խնդրենք ձեր դեսպաններին Բաքվում այցելել հայ գերիներին․ Հայկ Մամիջանյանը՝ եվրոպացի պատգամավորներին

30.10.2025 10:51
501

2020 թ-ի 44-օրյա պատերազմից և 2023-ի էթնիկ զտումից հետո պաշտոնական տվյալներով Ադրբեջանում կա 23 հայ գերի, բայց, ասում են, Բաքվում պահվող մեր հայրենակիցների թիվն անցում է 8 տասնյակը։ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստում ելույթի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ ըստ զեկույցների՝ հայերին պահում են շատ վատ պայմաններում, գործադրում՝ տարատեսակ ճնշումներ։

«Բաքվի բանտերում պահվող հայերին վերջինն այցելել են Կարմիր խաչի ներկայացուցիչները՝ հունիսին։ Բայց այդ կազմակերպությունն Ադրբեջանում կասեցրել էր գործունեությունը՝ Բաքվի պահանջով, և հիմա ոչ մի կազմակերպություն կամ կառույց իրավասու չէ այցելել հայ ռազմագերներին »,- շեշտեց Վարդանյանը։

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու բանտարկյալների, ինչպես նաև՝ Բաքվում Կարմիր խաչի գործունեության կասեցման թեմային անդրադարձավ նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Նա, դիմելով եվրոպացի գործընկերներին, ասաց․ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը Բաքվում փակվել է, բայց դուք հիմա գաղափար անգամ չունենք, թե հայ գերիներն ինչպես են․․․

Մեր հայրենակից ոմանք հացադուլ էին անում, գաղափար անգամ չունենք՝ դա վերջացե՞լ է, շարունակվո՞ւմ է։

Իհարկե, շնորհակալ ենք Եվրոպայի խորհրդարանին, գործընկերներին, ովքեր այս հարցերով ակտիվ են, բանաձևեր են մշակում, շնորհակալ ենք զեկույցների համար, բայց հարկավոր է գործողություն, մարդասիրական գործողություն հենց հիմա, այս պահին, մենք պետք է խնդրենք ձեր դեսպաններին Բաքվում այցլելել մեր հայրենակիցներին, իմանալ՝ ինչպե՞ս են նրանք»։
 
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40