Կառավարությունը կփոխհատուցի ԼՂ-ի 935 ուսանողների ուսման վարձը

21.12.2023 14:20
680

Կառավարությունը  կփոխհատուցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված  935 ուսանողների ուսման վարձը։ ՀՀ կառավարության նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ըստ Անդրեասյանի՝ կա ուսանողների 2 խումբ, որոնց ուսման վարձի ֆինանսավորումը եկել էր կա՛մ իրենց ընտանիքների կողմից, որոնք այժմ հայտնի պատճառներով զրկված են այս աջակցությունը ցուցաբերելու հնարավորությունից, կա՛մ նրանց վճարումը կատարվել էր ԼՂ-ի իշխանությունների կողմից, և այժմ նույնպես այդ ֆինանսավորման աղբյուրը հնարավոր չէ շարունակել:

«Այս երկու խմբի ուսանողների համար էլ կայացվեց որոշում, որովհետև նրանց համար կրթության իրավունքի վերականգնման խնդիր չունենք, որովհետև այս ուսանողները մեր ուսումնական հաստատությունների ուսանողներ են եղել, և շարունակում են լինել: Բայց ունեինք ֆինանսական աջակցության կոնկրետ խնդիր: Երկու նախագծերից մեկով կարգն է հաստատվում, մյուսով միջոցներ են վերաբաշխվում:

Շուրջ 935 ուսանողի մասին է  խոսքը, որոնցից 860-ը բուհական կրթության, հետբուհական կրթության համակարգից են, 75 ուսանող՝ ՄԿՈՒ համակարգից, որոնց մասին տեղեկատվություն է հավաքվել:

Սրանով մենք փոխհատուցում ենք առաջին կիսամյակի ուսման վարձը մոտավորապես 264 միլիոն դրամի չափով, և գումարը նվիրաբերության պայմանագրերով կհատկացվի համապատասխան ուսումնական հաստատություններին, որտեղ նրանք սովորում են»,- ասաց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք ԼՂ-ից բռնի տեղահանվածները, որոնք ցանկացել են շարունակել ուսումը Հայաստանում, շարունակում են: Նախարարը տեղեկացրեց, որ ավելի քան 1800 ուսանող արդեն բուհերում են սովորում, իսկ ավելի քան 1100-ը՝ քոլեջներում և ուսումնարաններում:

armenpress.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10