2020թ.-ը ՃՏՊ-ների զոհերի և վիրավորների թիվը պետք է կրճատել 50 տոկոսով

06.05.2019 15:31
1077

2019 թ. մայիսի 6-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակը մեկնարկում է ՄԱԿ-ի 5-րդ Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթը։


Մայիսի 6-12-ը նշվող շաբաթվա կարգախոսն է «Բարձրաձայնե՛ք և փրկե՛ք կյանքեր», իսկ թեման է՝ ճանապարհային անվտանգության առաջնորդությունը:

Միջոցառումների մեկնարկը տրվեց Երևանում կայացած ասուլիսով, որի ժամանակ կողմերը ներկայացրեցին «ՓՐԿԵՆՔ ԿՅԱՆՔԵՐ» տեխնիկական փաթեթը: Այն իրենից ներկայացնում է ապացույցների վրա հիմնված գործիք, որը ներառում է 6 ռազմավարական փաթեթ և նպատակ ունի նվազեցնել ՃՏ վթարների արդյունքում մահացությունների ու վնասվածքների թիվը:

«Ճանապարհային վթարների հետևանքով գրանցվող մահվան դեպքերն այսբերգի միայն տեսանելի մասն են: Միլիոններով ավելի մեծ է վնասվածքներ ստացող մարդկանց թիվը, ովքեր ողջ կյանքի ընթացքում զգում են այդ վնասվածքների հետևանքները: Այդ վթարները պարզապես «պատահարներ» չեն, դրանք պայմանավորված են ռիսկի գործոններով, ուստի և կանխարգելելի են», – ասաց ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը:
ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգը ներառում է մինչև 2020թ.-ը ՃՏ վթարների պատճառով մահացությունների և վնասվածնքերի կրճատում 50 տոկոսով:

Հայաստանը մեկն է այն երկրներից, որտեղ մեքենաների թիվը կտրուկ տեմպերով աճել է, և ՃՏՊ-ների թիվն ավելացել է: Այս մասին փաստում են վիճակագրական տվյալները:

«Մեր կառույցն անում է հնարավոր ամեն բան իրավիճակը շտկելու համար: Փորձում ենք ինժեներական նորագույն լուծումներով նվազեցնել արագությունները, կարգավորել երթևեկությունը: 10-15 սմ-ով բարձրացվել են որոշ հետիոտնային անցումներ, արդյունքում անվտանգությունը բարձր մակարդակի է հասել: Այսօր, սակայն, միայն գծանշումներ անելով ու ճանապարհային նշաններ դնելով` այլևս հնարավոր չէ կանխել ճանապարհատրանսպորտային պատահարները, շատ լուրջ ինժեներական լուծումներ պետք է տրվեն՝ զարգացած երկրների օրինակով», – ասաց ՃՈ պետ Եգոր Կարապետյանը:
Ամեն տարի ավտովթարներից աշխարհում զոհվում է 1.3 մլն մարդ, իսկ վնասվածքներ ստանում է 20-50 միլիոն մարդ: Բոլոր տարիքային խմբերում վթարը համարվում է մահվան հիմնական պատճառներից մեկը, իսկ 5-29 տարեկան երեխաների ու երիտասարդների համար այն համարվում է մահվան առաջնային պատճառ: ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում յուրաքանչյուր 6ր-ում գրանցվում է ՃՏՊ-ից մահվան դեպք, օրական այդ թիվը կազմում է 230 հոգի, իսկ տարեկան հասնում է 83.000-ի:

Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթվա շրջանակներում կրթական, իրազեկման միջոցառումներ ու ֆլեշմոբեր կանցկացվեն ՀՀ մարզերում ու մայրաքաղաքում:

operativ.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40