Մի ամբողջ ազգ ամեն օր քաջալերվում է ձեր արիությամբ և անկոտրում հավատքով. Սուրբ Սարգսի տոնի առթիվ զինծառայողները պարգևատրվեցին ԱՀԹ- ի հատուկ պարգևներով

04.02.2023 17:30
977

Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը, որն այս տարի նշվում է փետրվարի 4-ին, մեծ ժողովրդականություն է վայելում: Տոնի կապակցությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագ մատուցվեց թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ, որից հետո իրականացվեց զինծառայողների օրհնության կարգ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սուրբ պատարագի ավարտին զինվորները ստացան հաղորդություն, որից հետո Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ զինծառայողների պարգևատրման արարողությունը:

Նավասարդ սրբազանի նախագահությամբ՝ միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը, ինչից հետո Սրբազան հայրը նահատակված զինվորների հոգիների հանգստության աղոթք բարձրացրեց առ Աստված:

«Այն սերը, որ կարող է բնորոշվել  մեկ հասկացությամբ՝  հայրենասիրություն, եղբայրասիրություն և միաբանություն: Սիրելի՛ զավակներ,  դուք հայրենյաց անվախ պաշտպաններն եք, կրողը այդ հզոր ոգու, և ամենօրյա հավատարմությամբ ծառայում եք հայրենիքին ու Աստծուն, քաջաբար և անհողդողդ կանգնում բարբարոս թշնամու առաջ: 

Մենք ձեր կողքին ենք մեր ամենօրյա աղոթք-խնդրանքներով, մեր սիրո բազում դրսևորումներով և հոգու ջերմությամբ: Միշտ հիշեք մի ամբողջ ազգ ամեն օր քաջալերվում է ձեզանով, ձեր արիությամբ և անկոտրում հավատքով: Մեր խոնարհումն ենք բերում ձեր մայրերին՝ քաջազուն զավակներ ծնելու և հայրենիքին  անմնացորդ նվիրաբերելու համար»,- ասաց Նավասարդ սրբազանը:

Սրբազանն ընդգծեց՝ այսօրվա մաղթանքն է, որ Տիրոջ քաջ վկա Սուրբ Սարգիսը բարեխոս լինի հայրենիքի անվտանգությունն ու սահմանը հսկող հայ զինվորին:

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ՝ ՀՀ պետական սահմաններում մարտական հերթապահություն իրականացնող լավագույն  20 զինծառայողներ պարգևատրվեցին թեմի հատուկ պարգևներով և խորհրդանշական նվերներով:  

Զինծառայողներից Էդգար Մխիթարյանն իր և ընկերների անունից շնորհակալություն հայտնեց գնահատանքի համար։ 

«Այս պարգևատրումը մեզ համար մեծ նշանակություն ունի և պարտավորեցնում է շարունակել պատվով, նվիրումով և Աստծո զորությամբ կատարելու հայրենիքի պաշտպանության առաքելությունը»,- ասաց Էդգար Մխիթարյանը:

Միջոցառմանը ներկա էին Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, ՀՀ ՊՆ խորհրդական Ռազմիկ Պետրոսյանը, Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, բարձրաստիճան զինվորականներ, ժամկետային  զինծառայողներ, վերջիններիս ծնողներն ու հարազատները:

Սբ. Սար­գիսն իր որ­դի Մար­տի­րո­սի և 14 քաջ մար­տիկ­նե­րի հետ նա­հա­տակ­վե­լով հանուն քրիստո­նեա­կան հա­վատ­քի՝ հե­տա­գա­յում դար­ձավ Հայ Ա­ռա­քե­լա­կան եկեղեցու ամենասիրե­լի սրբե­րից մե­կը: Ն.Ս.Օ.Տ.Տ Գա­րե­գին Երկրորդ Ա­մե­նայն Հա­յոց Հայրապետի բարձր տնօ­րի­նութ­յամբ Սբ. Սար­գիս զորա­վա­րի տո­նը հռչակ­վել է Երիտասարդնե­րի օրհնութ­յան օր: 2006 թ. ա­ռաջ­նոր­դա­կան փո­խա­նորդ Տ. Նա­վա­սարդ ար­քե­պիս­կո­պոս Կճոյա­նի նախաձեռնութ­յամբ սկիզբ դրվեց Սբ. Սարգ­սի տո­նի շրջանակնե­րում կազմակերպ­վող նոր ծրագրերի և մի­ջո­ցա­ռում­նե­րի՝ տոնին երբեմնի ժողովրդականությունը վերադարձնելու նպատակով:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40