Մի հայտարարագրի պատմություն

21.06.2017 14:52
3967

Այն պահից, երբ գրեցի՝ «մարզպետն այսուհետ մասնավոր անձ չէ, հանրային կերպար է, ու այլեւս հնարավոր չէ թաքնվել կորպորատիվ ստորագրությունների ու կոլեգիալ որոշումների հետեւում», կարծես մի ամբողջ կյանք է անցել: Այս անդրադարձը Վահե Հակոբյանի՝ որպես բարձրաստիճան պաշտոնատար անձի, եւ նրա տիկնոջ հայտարարագրերի ուսումնասիրության արդյունք է. հայտարարագրերը հասանելի են այստեղ:

Ներկայացնենք ամփոփ․ մինչ մարզպետ դառնալը Վահե Հակոբյանը եւ նրա կինը միաժամանակ զբաղեցրել են երեքական պաշտոն՝ յուրաքանչյուր գործատուից ստանալով աշխատավարձ, որոնցից ցանկացածն իսկ երազանք է սովորական մահկանացուի համար: Այպիսով, գումարային արտահայտությամբ նա հանրապետության ամենաբարձր վարձատրվողների տասնյակի մեջ կլիներ (ամսական 11 միլիոն դրամ մաքուր աշխատավարձ): Կարծես՝ այդ գումարները բավարար չէին եւ 2016 թվականին նրա կինը ստացել է նվիրատվություն 74 միլիոն դրամի չափով:

Առաջին ակնառու փաստն այն է, որ 2016թ․ առաջին 9 ամսում մարզպետը որպես աշխատավարձ ստացել է գումարային 99,066,128 դրամ երեք գործատուից, այսինքն՝ ամսական մոտ 11մլն դրամ (հետաքրքիր է՝ ի՞նչ հմտությունների, արժանիքների համար են վճարել այդպիսի աշխատավարձ): Իսկ վերջին 3 ամսում՝ 1,399,234 դրամ մեկ գործատուից, ամսական միջինը 466,411 դրամ աշխատավարձ.  նվազում՝ մոտ 24 անգամ: Ստացվում է, որ մարզպետի պաշտոնը ստանձնելով՝ նրա ամսական եկամուտն էական նվազել է, իսկ ամսական մոտ 10,5 մլն դրամի կորուստն ում ասես հունից կհանի:    

                                                           Վահե Հակոբյան               Էլիզաբեթ Պետրոսյան
                                                            (ամուսին)                                 (տիկին)
 
Աշխատանքի վարձատրություն                100,465,362 դրամ                 41,044,757 դրամ
եւ /կամ դրան հավասարեցված
այլ վճարումներ
 
Գործատուների քանակ (ենթադրյալ)                    4                                        3
 
Նվիրատվության կամ օգնության կարգով              -                                   74,250,000 դրամ
ստացված գույքը, դրամական միջոցները    
 
Հայտարարագրից պարզ չէ՝ ինչ բնույթ ունի 74,250,000 դրամի ոչ աշխատանքային եկամուտը (նվիրատվությունը), բայց կարծում եմ՝ էթիկայի հանձնաժողովի կողմից այն ստուգված է, հետեւաբար արտասովոր բան չի պարունակում: Չնայած այդ մասշտաբի նվիրատվությունները տեսնելիս լարվում ես:

Մի փոքր ավելի խորամուխ լինելիս պատկերն արտառոց է դառնում: Պարզվում է, որ մինչեւ մարզպետի պաշտոնը ստանձնելը Վահե Հակոբյանը վաճառել է Հայաստանում գտնվող՝ իրեն պատկանող տունը հողակտորով ու բնակարան գնել Հայաստանից դուրս: Կհարցնեք՝ ինչպե՞ս կարող եք պնդել, որ բնակարանն արտասահմանում է գնվել: Բանն այն է, որ առաջին հավաստագրում բնակարանի գնման արժույթը նշած է եվրոյով: Բոլորս  հիշում ենք, որ Հայաստանում գնանշումը միայն ՀՀ դրամով է: Այսինքն՝ բնակարանը պետք է որ եվրո զոնայում գտնվի: Բացի այդ, ժողովուրդն է խոսում նրա՝ Իսպանիայում գտնվող բնակարանի մասին: Փաստորեն, մարդը վաճառել է Հայաստանում իր տունն ու բնակարան գնել արտասահմանում: Հարց՝ Հայաստանի ո՞ր հասցեում են նրանք բնակվում ներկայումս:

Ու ամենատարօրինակ հանգամանքը. մարզպետի ընտանիքի հիմնական խնայողությունները պահվում են փոխառությունների տեսքով. քաղվածքի բացվածքը ներկայացված է ստորեւ: Միակ ռիսկն այստեղ փոխառությունների՝ ՀՀ-ից դուրս լինելն է: Հակառակ դեպքում ստացվում է մարզպետ, ում կենսական շահերը մեր հանրապետությունից դուրս են:
 
Հանձնած փոխառություններ՝                   ՀՀ դրամ                              ԱՄՆ դոլար
առ դեկտեմբեր 31, 2016    
 
Վահե Հակոբյան                                   147,406,000 դրամ                      50,000 դոլար
 
Էլիզաբեթ Պետրոսյան                            18,000,000 դրամ                          -
 
Մի փոքր հաշվարկով պարզվում է, որ 2016թ․ընթացքում ծախսված կամ 8 մլն դրամից քիչ գնումների համար մնում է 68,145,215 դրամ: Առաջին հայացքից սա ահռելի գումար է առօրյա ծախսերի համար: Բայց երբ հիշում ենք ուղղաթիռով տեղաշարժվելը, ճանապարհորդելու մոլուցքը… դժվար թե վերոհիշյալ գումարի մեջ այն տեղավորվեր: Մեկ այլ հաշվարկ. միայն տարեկան աշխատավարձային եկամտից հանելով տարեկան գնահատված ծախսը 68,145,215 դրամի չափով՝ ստանում ենք 104,987,712 դրամ: Վերջինս իրենից ներկայացնում է մարզպետի հարստության զուտ աճը: Այսինքն 2016-ի սկզբին նրա լիկվիդ 388,519,000 դրամ կարողությունը դիզվել է 3-4 տարվա ընթացքում՝ սկսած 2013 թվականից, երբ հայտնվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ուղեծրում: Պետք է հաշվի առնել, որ թվերը պաշտոնական ներկայացվածներն են, իսկ թե իրականում ինչ թվերի մասին է խոսքը, նույնիսկ չեմ փորձի գնահատել. մի բան պարզ է՝ ահռելի…

Այնպիսի տպավորություն է, որ, ի տարբերություն մեր նախորդ մարզպետների, վերջինս չէր ցանկանում, որ իրեն մարզպետի պաշտոն առաջարկեն: Կառավարության փոփոխման հետեւանքով, երբ գերադասությունը տրվում էր կոմերցիոն կառավարման փորձ ունեցող կադրերին, մարզպետ դառնալու առաջարկ է ստացել, որից նա չէր կարող հրաժարվել: Իսկ ի՞նչ անել, երբ հնարավորություն չունես լքել այն աշխատանքը, որ ցանկալի կամ անհրաժեշտ չէ: Ճիշտ է՝ ձախողել աշխատանքային գործընթացը (աշխատանքի չհաճախել, տեղային բոլոր հասարակական խմբերի հետ գժտվել, ձախողել ընտրությունները): Եվ անել դա դեմքի այնպիսի արտահայտությամբ, որ վաղ թե ուշ խնդրեն հեռանալ աշխատանքից: Ինքն էլ մի քիչ կընդդիմանա, նեղացած կձեւանա, բայց ներքուստ կցնծա: Արդյունքում՝ ոչ մի պահանջ չկա, ազատ կլինի ու կկարողանա հետ գնալ՝ գլուխ չցավեցնելով մարզի դարդերով․դրանք նրան պետք չեն: Եթե այս «վայրի» ենթադրությունը թեկուզ մասամբ համապատասխանում է իրականությանը, ապա նա չի՞ անհանգստանում, արդյոք, որ խնդրանքին այդպես վերաբերվելը կարող է եւ որպես  անձնական վիրավորանք ընդունվել: Այդ դեպքո՞ւմ  ինչ է անելու:

Իսկ այժմ փորձենք մարզպետի դրությունը հասկանալ․Երեւանում թողնելով գեղեցկուհի նոր կին ու չքնաղ դստրեր՝ աշխատանքի բերումով գոնե երբեմն-երբեմն պետք է այցելի Սյունիք: Վայր, որտեղ մարդիկ նույնիսկ «ունակ չեն» գնահատելու նրա 5 ժամացույցից եւ ոչ մեկը (ի դեպ, յուրաքանչյուրն արժե առնվազն 8 միլիոն դրամ, հակառակ դեպքում, կարող էր եւ չհայտարարագրել): Ստիպված է լսել քաղաքացիների 5 հազար դրամանոց խնդրանքները: Վերջիվերջո, Սյունիքում նույնիսկ չես կարող HARLEY-DAVIDSON Night Rod Special-ովդ շրջել (մոտոցիկլի անունն այդչափ մանրակրկիտ հայտարարագրելու փաստից զգացվում է, թե մարզպետն ինչ աստիճանի է հպարտանում դրանով): Այստեղ երեւում է վերջին ժամանակներս համաճարակի նմանվող միտումը. Հայաստանում միլիոններ են դիզում, դիրքի հասնում, բայց հանկարծ սկսում փնովել տեղավայրն ու ձգտել դեպի «արտասահմաններ»:

Հ․Գ․ Facebook-յան փոստերից ու նախորդ հոդվածից հետո բազմաթիվ զանգեր եմ ստացել: Բոլորը մի բան են պնդում՝ մեր մարզպետը հիվանդագին հիշաչար մարդ է… Ես երեւի բաց եմ թողել այն պահը, երբ համատարած վախը պատեց բոլորին: Վտանգը գնահատում եմ, բայց վախը մեր վերաբերմունքն է վտանգներին: Իսկ ես վախ չունեմ. երեւի «գրադների» շվվոցների տակ խաղալու ժամանակ է ձեւախախտվել:

ԱՐԹՈՒՐ ՕՐԲԵԼՅԱՆ

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25