Մի խումբ բարձրաստիճան հոգևորական ուրացավ Հոգևոր Ծնողին, իրենց որպես անձ կայացրած Մայր Աթոռին. Ասողիկ աբեղա Կարապետյան

29.11.2025 22:41
585

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է․

«ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ Է՝ ԱՍՏՎԱԾԱԿԵՐՏ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ

Առավոտից հավատավոր հայորդյաց խուռներամ բազմությունն էր ծովացել Սբ Էջմիածնի Մայր Տաճարում:

Հազարավոր բարեպաշտ հավատացյալներ Սուրբ Պատարագի սկզբից մինչև ժ. 18:15՝ վայելուչ կարգով մոտեցան Իջման Սբ Սեղանի առջև զետեղված Աստվածամուխ Սբ Գեղարդին: Այլևս 11 տարի է, որ Նորին Սրբություն Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակով Հայոց առաջին լուսավորչաց տոնը հռչակվել է Սբ Գեղարդի ուխտի օր:

Անհուն երախտագիտություն մեր սիրեցյալ Նորին Սրբություն Տ. Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետին, որ բազում արժանահիշատակ՝ եկեղեցաշեն ու ազգանվեր գործերի շարքում նաև այս սուրբ ուխտի օրը հաստատեց՝ Իր սիրասուն ազգի զավակներին Սբ Գեղարդին հպվելու և նրա աստվածային զորությամբ զորեղանալու համար:

Գոհություն և փառք եմ մատուցում մեր Տեր Աստծուն, իմ շատ սիրելի Ազգ, որ այսօր հարյուրավոր հավատացյալներ, ազնիվ ու արցունքալից աչքերով, մոտենալով մեղապարտ անձիս և հուզելով նաև իմ սիրտն ու հոգին, իրենց արդար ցասումն էին հայտնում և զորակցությունն ու որդիական սերը և նվիրումն էին հավաստում Ամենայն Հայոց Հայրապետին. սիրելիներ, վստահ եղեք, որ բոլորիդ խոսքերի ու զգացմունքների անգին ընծաները փոխանցելու եմ մեր Շնորհազարդ Հայրապետին, Ով հանապազ աղոթում է Ձեզ համար և օրհնություն հղում Իր վեհ սրտից և Տիրոջ Սուրբ Սեղանից:

Սիրելիներ,

Ամո՛ւր մնացեք, անսասա՛ն եղեք և միշտ կապված՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Հայոց Եկեղեցու առաքելական Աթոռի գահակալին՝ ազգընտիր և մեծագործ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Չմոլորվե՛ք, իմ սիրելի ազգակիցներ, չխոտորվե՛ք՝ ականջ դնելով նենգադավ ու դավաճան մի խումբ բարձրաստիճան հոգևորականներին (որոնց դեմքն ու անունն այլևս հայտնի է ամենքիդ). նրանք ուրանում են իրենց Հոգևոր Ծնողին և իրենց՝ որպես անձ ու եկեղեցական կայացրած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Իսկ ուրացողների բերանից, արդարև, միմիայն չարախոսություն, սուտ և կեղծիք է թափոտում, իսկ նրանց ընթացքները խոտոր են ու մահաբեր:

Եվ այս նվիրական օրը՝ Հայոց Եկեղեցու հիմնադիր առաքյալների հիշատակի տոնին, երբ բոլոր հայրենաբնակ եպիսկոպոսները խոնարհաբար պետք է ի մի ժողովվեին Մայր Աթոռում՝ Տիրոջ Սբ Սեղանի առջև, գտնվեցին որոշ սրբազաններ, որոնք ամբարտավան ու ամբարիշտ դառնալով՝ գերադասեցին Սուրբ Էջմիածնից ախտավոր ինքնավտարումն ու պառակտումը:

Իմ սիրելի արթուն ու իմաստուն Ազգ, խոնարհվում եմ քո առջև, որ գիտես արժանին հատուցել բոլոր ուրացողներին, որ ի զորու ես ճանաչել ու մնալ հավատարիմ քո նվիրական արժեքներին ու սրբություններին:

Եվ այսօր, Ազգ իմ, քո Օծյալ Հայրապետը, իր մեծ ու զորեղ անձով և երախտարժան վաստակով, կանգնած է ի պաշտպանություն քո Հայրապետական Սուրբ Աթոռի, քո Սուրբ Եկեղեցու, քո հայրենազրկված զավակների իրավունքների և քո նախնյաց Սուրբ Ավանդի:

132-րդ Հայրապետդ կանգնած է անսասան և մեր Աստծով զորացյալ, կանգնած է իր ուխտապահ հոգևոր զավակներով բոլորված՝ ընդդեմ ամենայն ստի և նվաստ հարձակումների:

Թող Սբ Գեղարդի աստվածային զորությամբ ամրակուռ լինի մեր Սուրբ Ուխտը և մերօրյա բարոյական Վարդանանքը պսակվի լուսավոր հաղթությամբ, որտեղ ևս տեղ չունեն նորօրյա վասակ-հոգևորականները»:

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11