Կարող է պարզվի՝ Քոչարյանը գիտեր, որ Մարտի 1-ին օպերացիա է լինելու, բայց չգիտեր՝ ժամը 7-ին․ Արամ Օրբելյան (տեսանյութ)

15.02.2019 12:40
1084

Factor.am-ի հարցազրույցը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը ներկայացնող փաստաբան Արամ Օրբելյանի հետ

– Փետրվարի 12-ին հայտնի դարձավ, որ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին առաջադրվել է երկրորդ մեղադրանքը՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ: Պարո՛ն Օրբելյան, ձեր տարածած հաղորդագրությունում պնդել էիք, որ նոր մեղադրանքն առնչվում է քաղաքացի Սիլվա Համբարձումյանի կողմից արված՝ ենթադրյալ կաշառք տալու հայտարարությանը։ Տիկին Համբարձումյանը մեզ հետ զրույցում զարմանք հայտնեց, թե ինչո՞ւ է իր անունը կապվում Քոչարյանի նոր մեղադրանքի հետ: Ասում է, որ ինքն անձամբ Ռոբերտ Քոչարյանին կաշառք չի տվել, և նրա դեմ ցուցմունք չի տվել, նրա հետ չի առերեսվել: Այս դեպքում ինչպե՞ս է մեղադրանքում դրվում Սիլվա Համբարձումյանի հայտարարությունը:

– Մենք ստացել ենք նոր մեղադրանք, որը վերաբերում է առանձնապես խոշոր չափով կաշառքին, և երբ մենք ուսումնասիրում ենք այդ փաստաթուղթը, դա կապված է Սիլվա Համբարձումյանի հետ: Այս փուլում ես չեմ կարող հաստատել կամ հերքել, որ տրվել են ինչ-որ ցուցմունքներ, չեմ կարող հաստատել կամ հերքել, որ տրվել է ինչ-որ հավելյալ տեղեկատվություն, մենք նույնիսկ չունենք, թե ինչ փաստական տվյալների հիման վրա է նման մեղադրանք առաջադրվել: Սիլվա Համբարձումյանը տարբեր ինտերվյուներ է տալիս և նշում է, որ նման ցուցմունք տվել է կամ չի տվել: Հիմա ես չեմ ուզում գնահատել: Նոր մեղադրանք առաջադրելու փուլում մենք, որպես այդպիսին, ապացույց չունենք, մենք ունենք այս մեղադրանք կոչվածը, որտեղ կա նկարագրություն: Հիմա կդժվարանամ որևէ փաստի վերաբերյալ գնահատական տալ, միայն կարող եմ ասել, որ պարոն Քոչարյանը մեղադրանքը կտրականապես չի ընդունում:

– Նախաքննական մարմինը կոնկրետ ի՞նչ գործողություններ է վերագրում Ռոբերտ Քոչարյանին, որով, ենթադրաբար, պետք է հիմնավորվի, որ նա կաշառք է վերցրել:

– Գործողությունը՝ կաշառքը ստացել է: Դեռևս ամբողջական, մանրակրկիտ նկարագրված չի ամբողջ սխեման, ինչպես և մնացած բոլոր դեպքերով: Բայց, ամեն դեպքում, այդ գործողությունը վերագրվում է կաշառք ստանալուն, այսինքն՝ ըստ իրենց, ստացել է կաշառք: Ես չէի ցանկանա դետալներն ասել՝ ում միջոցով և ինչպես: Կաշառք ստանալու մեղադրանքի հետ կտրականապես համաձայն չենք: Ավելին՝ մինչև այս թեմաները նույն հանգամանքների վերաբերյալ տիկին Համբարձումյանի դեմ զրպարտության քաղաքացիական հայց կա:

– Դուք վստա՞հ եք, որ Սամվել Մայրապետյանը չի շրջանառել Ռոբերտ Քոչարյանի անունը: Հիշեցնենք, որ Սիլվա Համբարձումյանի խոսքով՝ 2 միլիոն դոլար ինքը տվել է Սամվել Մայրապետյանին, որպես շնորհակալություն, որ իր գործարքը չի խոչընդոտվել:

– Տարբեր թվեր են շրջանառվել տիկին Համբարձումյանի և տարբեր պաշտոնատար անձանց վերաբերյալ: Տիկին Համբարձումյանն Արամ Հարությունյանի, Սամվել Մայրապետյանի անունները տվեց: Քանի դեռ, որպես փաստաբան, չենք տեսնում մեղադրական եզրակացությունը, ապացույցները, չեմ կարող ասել՝ ով է ցուցմունք տվել, ինչ ցուցմունք է տվել, ինչի մասին է ցուցմունք տվել: Ակնհայտ է, որ փորձ էր կատարվում ինչ-որ մի փուլում Սամվել Մայրապետյանին խոշտանգումների միջոցով ցուցմունք տալուն ստիպել, այսինքն՝ երբ նույնիսկ Եվրոպական դատարանի միջանկյալ հրահանգ կա, որպեսզի ապահովեն նրա բուժումն արտասահմանում, նույնիսկ այդ ժամանակ, առնվազն ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, խոչընդոտներ կային նրա՝ արտասահման գնալու հետ կապված։ Բայց ինքն ինչ ցուցմունք է տվել, տվել է, թե՞ չի տվել, ես կդժվարանամ ասել: Եվ ինձ հասանելի էլ չի այդ տեղեկատվությունը։ Չեմ պատկերացնում՝ ինչ տեղեկատվություն պիտի լինի այնտեղ:

Մանրամասները՝ Factor.am-ի կից տեսանյութում

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23