2022-ի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխային մինչև 6 տարեկանը ամսական 50 հազար դրամ տրամադրելու մասին որոշումը

16.12.2021 17:14
1757

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Կառավարության նիստի ժամանակ տեղեկացրել է, որ հաջորդ նիստին կներկայացվի երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխային մինչև 6 տարեկան դառնալը տրվող աջակցության՝ ամսական 50 հազար դրամ տրամադրելու մասին որոշման նախագիծ:  

«Սա նույնպես ժողովրդագրության, ծնելիության աճին միտված նախագիծ է, որը 2022 թվականի հունվարի 1-ից նույնպես կմտնի ուժի մեջ: Մի հետաքրքիր փաստ էլ եմ ցանկանում արձանագրել. վերջին տարիներին կա միտում՝ ընտանիքներում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդներով պայմանավորված: Կարծում ենք, որ սա տեղի  է ունենում կառավարության  մի շարք ծրագրերի իրականացման շնորհիվ: Դրանցից են՝ երեխայի ծնունդով պայմանավորված միանվագ նպաստների բարձրացումը, գյուղական բնակավայրերում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրումը՝ անկախ ծնողի աշխատելու հանգամանքից, ինչպես նաև երեխա ունեցող ընտանիքներին բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների հիփոթեքին ուղղված ծրագրերը»,- ասել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում անդրադարձել է կրթությունը հասանելի դարձնելու ծրագրին: «Ծնելիությունը խթանելուն ուղղված ծրագրեր ենք իրականացնում, բայց, հատկապես գյուղական վայրերում, մենք ունենք կրթության հասանելիության խնդիր:  Եթե երեխան պատշաճ կրթություն չստանա,  ապագայի համար նոր սոցիալական խնդիրներ կստեղծվեն»,- ասել է վարչապետը:

Փաշինյանն ընդգծել է պատշաճ կրթություն ստանալու կարևորությունը, որի ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներն արդեն իսկ իրականացվում են՝ մանկապարտեզների, դպրոցների կառուցում, ուսուցիչների կամավոր ատեստավորում և այլ քայլեր: «Սրան ավելացնենք նաև այն, ինչ ասացի սկզբում՝ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը և այն, ինչի մասին խոսել ենք ընտրություններից առաջ և հետո, Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր օրակարգը: Այս բոլոր հարցերն ունեն շատ լուրջ բարդություններ: Եթե այդ ամենը հեշտ լուծելի լիներ՝ վաղուց լուծված կլիներ: Բայց մենք դա համարում ենք մեր քաղաքական պարտավորությունը, եթե կուզեք՝ քաղաքական առաքելությունը՝ մենք, այո՛, այս փոթորկված օվկիանոսում մեր սիրելի հայրենիքը, այլաբանորեն ասած՝ մեր նավը, պետք է հասցնենք խաղաղ նավահանգիստ»,- ասել է վարչապետը: 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24