Հյուր էին սունդուկյանցիները

13.04.2017 11:36
2188

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում ապրիլի 9-ին ներկայացվեց Հրաչ Բեգլարյանի երկու գործողությամբ «Արծվաբույն» պիեսը՝ բեմադրությունը Դավիթ Հարությունյանի:

- Վաղուց էր միտք հղացել պիես բեմադրել Արցախյան պատերազմի թեմայով, ներկայացումից առաջ «Սյունյաց երկրին» փոխանցեց բեմադրիչ Դավիթ Հարությունյանը, - թեմային միայն արձակագիրներն են անդրադարձել, չափածո ստեղծագործություններ կան, փաստավավերագրություն, կինոֆիլմեր են ստեղծվել, հիմա էլ ստեղծվում են: Եվ այս ամենի մեջ փնտրում էի մի ստեղծագործություն, որ կարելի է բեմ հանել, ներկայացնել հետաքրքրական սյուժեով, որ եւ իրականությանը մոտ լինի, եւ գեղարվեստականությունը պահպանվի: Երկար ենք աշխատել պիեսի հեղինակ Հրաչ Բեգլարյանի հետ, միասին տարբերակներ ենք խմբագրել, մինչեւ գործը բեմ է բարձրացել:

Բեմադրությունից առաջ խոսք ասաց Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն, արձակագիր, դրամատուրգ Նելլի Շահնազարյանը: Նա նշեց, որ արցախյան թեման բոլորիս համար եւ ցավ է, եւ հույս է, եւ ուրախություն: «Ցավոք սրտի այս պատերազմը դեռ շարունակվում է, իսկ մենք հոգով ամրանալու խնդիր ունենք, համարեք, որ այս ներկայացումը հարգանքի տուրք է ընկած տղաների հիշատակին եւ հոգով ամրանալու կոչ», - իր խոսքն այսպես ավարտեց Ն.Շահնազարյանը:

Իրադարձությունների կենտրոնը սահմանամերձ Քարակապ գյուղն է, գործող անձինք՝ ազատամարտիկները՝ հավաքված Հայաստանի տարբեր վայրերից՝ իրենց բառ ու բանով, մտածելակերպով, նաեւ երկու ոտքից վիրավոր ազատամարտիկին խնամող ծեր կին, առաջնագծում հայտնված լրագրողուհի, ում ճակատագրի շուրջ ծավալվում են իրադարձությունները: Նա իր մասնագիտական պարտքը կատարելուն զուգահեռ՝ հետաքրքրվում է պատերազմ մեկնած ամուսնու ճակատագրով, ով պարզվում է՝ զոհվել է…

Հուզականության առումով բավականին ծանր ներկայացում է՝ թաթախված ողբերգականությամբ ու հումորով: Դեպքերն ընթանում են առանց ավելորդ պաթոսի, անհարկի բացականչությունների: Կռվող տղաներից մեկը փիլիսոփայում է՝ Քաղաքում պղինձ են հավաքում ու վաճառում թուրքին, որ նա էլ սենց գյուլլա սարքի ու մեզ վրա կրակի, իսկ մենք էստեղ հայրենիք ենք պահում:

Բեմադրության ավարտին հանդիսականը ջերմությամբ ընդունեց դերասանների խաղը՝ բացականչություններով մեծարելով նրանց: Իսկ Սյունիքի մարզպետարանի մշակույթի բաժնի պետ Սարգիս Դավթյանը սունդուկյանցիներին շնորհակալություն հայտնեց հանդիսականին թատերական երեկո պարգեւելու համար:

Բեմադրության առաջնախաղը կայացել էր փետրվարի 7-ին, 8-ին Երեւանում: Այս անգամ մայր թատրոնի ստեղծագործական կազմը հյուրախաղերը սկսեց Ստեփանակերտում, այնուհետեւ պիեսը բեմադրվեց Գորիսում: Կապանում գտնվելով՝ սունդուկյանցիները եղան Բաղաբուրջի եւ Գարեգին Նժդեհի հուշահամալիրներում, հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան նահատակների եւ ազգի նվիրյալ Գարեգին Նժդեհի հիշատակներին:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24