Սյունիքում իրականացվում են լայնածավալ սոցիալ-տնտեսական ծրագրեր՝ անտառային տարածքների վրա ճնշումը թուլացնելու նպատակով

06.03.2018 14:55
1352

«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում  սոցիալական բաղադրիչով կատարված աշխատանքների առաջին փուլի արդյունքները գնահատելու եւ  երկրորդ փուլի առաջնահերթությունների, համայնքների առաջարկների եւ առկա սոցիալական խնդիրների լուծմանը նպաստելու միջոցառումները քննարկելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորած աշխատանքային խումբը եռօրյա այցով եղել է ՀՀ Սյունիքի մարզում։ 

«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի նպատակն է ուժեղացնել «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կազմում ընդգրկված 7 բնության հատուկ պահպանվող տարածքների բնական պաշարների պահպանությունն ու այդ տարածքների կառավարումը` միաժամանակ բարելավելով հարակից համայնքների սոցիալ-տնտեսական վիճակը։

Պահպանվող տարածքների հարակից բոլոր 32 համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված  ծրագրերի շրջանակներում  իրականացվում են փողոցային լուսավորության ապահովում, վառելափայտի սպառումը կրճատող ջերմամեկուսիչ պատուհանների եւ վառարանների էներգախնայողությանն ուղղված հատուկ ծրագրեր, գյուղական տնտեսության եւ տուրիզմի զարգացման խթանում:    

Աշխատանքային այցի առաջին օրը նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը եւ մարզպետարանի պատասխանատուներ։ 

ՀՀ բնապահպանության նախարարը նշել է, որ գերատեսչության նպատակներից  է նպաստել Սյունիքի մարզին, որպես կենսաբազմազանության առումով Հայաստանի կարեւորագույն տարածաշրջանի, լինել այնպիսի ծրագրերի կենտրոնում, որոնք կնպաստեն ոչ միայն տարածաշրջանի, այլեւ Հայաստանի համապատասխան ոլորտի զարգացմանը։ «Ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ եւ Ձեր հետ ունենալով արդյունավետ իրականացված, ընթացիկ եւ առաջիկայում իրականացվելիք ծրագրեր, նպատակ ունենք միջազգային մեր գործընկերների՝ մասնավորապես Գերմանիայի Դաշնային Հանրապետության աջակցությամբ, KfW բանկի, GIZ կազմակերպության եւ մի շարք այլ կառույցների հետ ՀՀ Սյունիքի մարզում իրականացնել լայնամասշտաբ ծրագրեր։ Հանդիպման նպատակն է համատեղ նախանշել լուծման առաջնային կարիք ունեցող այն գերակա խնդիրները, որոնք վերաբերում են մարզի շուրջ 150 հազար հեկտար տարածքին՝ ներառելով բոլոր ուղղությունները՝ կենսաբազմազանությամբ եւ այնտեղ բնակվող բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրներով։ Առանց համայնքների մասնակցության հնարավոր չէ արդյունավետ ծրագիր իրականացնել։ Շեշտը դրվում է սոցիալ-տնտեսական ծրագրերի վրա, որպեսզի թուլացվի ճնշումն անտառային տարածքների եւ ընդհանրապես կենսաբազմազանության վրա՝ մարդկանց մասնակից դարձնելով մեր ծրագրերին։ Ծրագրերը նպաստելու են անտառային տարածքների ընդլայնմանը, պահպանմանը եւ կենսաբազմազանության ապահովմանը։ Իրականացվող քաղաքականության եւ նմանատիպ ծրագրերի միջոցով մենք հասնելու ենք նրան, որ մեր հարստությունը եւ հիմնական եկամուտները ստեղծվեն բնապահպանության միջոցով»,- նշել է Ա.Մինասյանը։   

ՀՀ ԲՆ աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրել է ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները։ Տեղեկացվել է, որ ծրագրի միջոցով բնության հատուկ պահպանվող տարածքների հարակից բոլոր 32 համայքներին տրամադրվել է 5000-ական եվրո դրամաշնորհային միջոցներ՝ նախապես քննարկված եւ հաստատված ծրագրերով։ Դրանք ներառում են արագ մեկնարկի միջոցառումներ, ինչպիսիք են, օրինակ՝ վառելափայտի սպառումը կրճատող ջերմամեկուսիչ նոր պատուհանների եւ վառարանների էներգախնայողությանն ուղղված հատուկ ծրագիրը, գյուղական տնտեսության եւ տուրիզմի զարգացումը, փողոցային լուսավորության ապահովումը: Ծրագրի իրականացման արդյունավետությունը եւ թափանցիկությունն ապահովելու նպատակով այն ներառվել է պետական բյուջեում եւ որպես խորհրդատվական մարմիններ, ծրագրի  իրականացմանն աջակցում են  Կապանում եւ Մեղրիում պետական եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներից ձեւավորված երկու տարածաշրջանային խորհրդատվական խորհուրդները եւ հասարակական կազմակերպությունների խորհրդատվական խումբը։    

Աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել են հատուկ պահպանվող տարածքների սահմանների ճշգրտման, հողերի կարգավիճակների փոփոխման հարցեր։   

Աշխատանքային այցի երկրորդ օրը բնապահպանության նախարարության աշխատանքային խումբն այցելել է կենսոլորտային համալիրում ընդգրկված «Սոսիների պուրակ» արգելավայր, ծանոթացել պահպանման ռեժիմին, եղել տնկարանում, որտեղ մասնակցել է ամեն տարի գարնանամուտին արեւելյան սոսու սերմերի ցանման աշխատանքներին։   

ՀՀ բնապահպանության նախարարը Ներքին Հանդ գյուղում հետեւել է ծրագրի շրջանակներում գյուղի բոլոր տների նոր ջերմամեկուսիչ պատուհանների տեղադրման աշխատանքներին։ 

Սրաշեն եւ Ծավ համայնքներում Արծվիկ Մինասյանը մասնակցել է ֆինանսական մասնակցային մոտեցման շրջանակներում կազմակերպված գյուղմթերքների արտադրության ցուցադրության մրցույթի եւ մրցանակների հանձնման արարողությանը։ Նախարարը եղել է նաեւ «Շիկահող» պետական արգելոցի վարչական շենքում՝ ծանոթացել այնտեղ տեղակայված այցելուների կենտրոնի պայմաններին։

mnp.am

05-03-2018

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24