ԱԺ խորհուրդը մերժել է ավելի շուտ արտահերթ նիստ անցկացնելու ընդդիմության միջնորդությունը

10.06.2024 19:48
750

Ազգային ժողովի խորհուրդը մերժել է արտահերթ նիստը հնարավորինս շուտ անցկացնելու վերաբերյալ ընդդիմադիր խմբակցությունների միջնորդությունը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Խորհուրդը չընդունեց այդ առաջարկը: Եվ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ խորհրդի իր կազմով դեմ քվեարկեց այս նախագծին»,–ասաց Կոնջորյանը:

Խմբակցության ղեկավարն ընդգծեց՝ ընդդիմության առաջարկած արտահերթ նիստի օրակարգի ուղերձի տեքստի մեջ 2 հատված կա: Կան քաղաքական բնույթի հարցեր, որոնք վերաբերում են անվտանգային հարցերին, սահմանազատմանը, սահմանագծմանը:

«Ես առաջարկեցի, որ մեր գործընկերները գան և վաղը մեկնարկող նիստերի ընթացքում քննարկենք իրենց ունեցած բոլոր հարցերը, իրենց բոլոր մտահոգությունները կառավարության հետ հարցուպատասխանին ուղղեն ՀՀ ընտրված վարչապետին և կառավարությանը: Իսկ ուղերձում տեղ գտած մյուս հարցի մասով, ինչպես հայտնել ենք մինչև այս պահը, նման օրակարգ չունենք, հետևաբար չենք պատրաստվում քննարկել»,–ասաց նա:

Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ եթե անհրաժեշտ թվով պատգամավորներ դիմում են արտահերթ նիստի համար, 5 աշխատանքային օրվան հաջորդող օրը իրավունքի ուժով գումարվում է արտահերթ նիստը:

«Այդ արտահերթ նիստը կարող է տեղի ունենալ, կարող է տեղի չունենալ: Մենք նման օրակարգ չունենք ՝դրանից բխող բոլոր հետևանքներով»,–հավելեց Կոնջորյանը՝ հավելելով, որ այդ օրակարգն իրենց համար քննարկելի չէ:

Ընդդիմադիր «Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակցությունները միջնորդություն էին ներկայացրել ԱԺ խորհրդին՝ պահանջելով հնարավորինս շուտ՝ հունիսի 11–ից հունիսի 17-ն ընկած ցանկացած օր, գումարել արտահերթ նիստ՝ կառավարության հրաժարականի պահանջով և նոր կառավարություն կազմավորելու անհրաժեշտության մասին հարցով:  Արտահերթ նիստի օրակարգում կլինի կառավարության հրաժարականի մասին ուղերձը, որը ներկայացրել են ընդդիմադիր պատգամավորները։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40