Մի քանի կոռուպցիոն սխեմաներ արդեն բացահայտված են. տարածքային կառավարման նախարար

27.05.2018 13:25
1708

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը երկու շաբաթ է՝ ինչ ստանձնել է այս ոլորտի ղեկավարումը, սակայն արդեն հարյուրավոր դիմումներ ու բողոքներ է ստացել համայնքների բնակիչներից։ Դիմումների ցանկում կան նաեւ համայնքապետերի չարաշահումների մասին։ NEWS.am–ի հետ զրույցում նորանշանակ նախարարը վստահեցրել է, որ մարզային իշխանությունների թույլ տված չարաշահումները, կոռուպցիոն մեխանիզմները եւս բացահայտվելու են։

Պարոն Պապիկյան, շուրջ երկու շաբաթ է՝ զբաղեցնում եք նախարարի պաշտոնը, հասցրե՞լ եք ուսումնասիրել ոլորտը։ Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխանությունից ծա՞նր ծառանգություն եք ստացել։

Գիտեք իրականում ստացել ենք մի ժառանգություն, որտեղ մարդիկ քաղաքական  կամքից զուրկ են եղել։ Անգամ կատարողները սպասել են վերեւից հրամանի։ Երբ խնդիրը ծագել է, պաշտոնյան իրավունք չի ունեցել այդ լուծումը տալ, բոլոր հրահանգները եղել են մեկ տեղից։ Ես հիմա խոսում եմ նախարարության աշխատակիցների հետ, հարցնում եմ էն թերությունների մասին, որոնք նախկինում արձանագրվել են ու համապատասխան ընթացք չեն ստացել։ Մարդը անկեղծորեն ասում է՝ մենք հրահանգ չենք ունեցել դա անելու։ Մենք չենք ունեցել գործելու այն ազատությունը, որը ստանում ենք հիմա։ Այսինքն՝ պաշտոնյան եղել է կաշկանդված իր գործողություններում։ Ամենաիդեալական ծրագիրն անգամ այս դեպքում չի կարող կյանքի կոչվել, եթե նրանք այդ պայմաններում են աշխատել։ Գյուղապետից մինչեւ նախարար կախված են եղել Բաղրամյան 26–ից։ Որոշ  մարզպետներ եղել են արտոնյալ կարգավիճակում եւ դա պայմանավորված է եղել նրանով, որ նրանք եղել են Սերժ Սարգսյանի կցորդը կամ նրա այսպես ասած՝ «դաբրոյով» գործող մարդիկ։

Արդեն ուսումնասիրե՞լ եք՝ ինչ կոռուպցիոն սխեմաներ են գործել Ձեր ղեկավարած ոլորտում, ի վերջո համայնքներում ֆինանսական ու այլն չարաշահումների առկայության մասին բարձրաձայնել է նաեւ Սերժ Սարգսյանը, բայց ներողամտությամբ է հարցի լուծումը ավարտվել։ Այս ընթացքում ի՞նչ տեղեկություններ եք ստացել։  

Մի քանի կոռուպցիոն սխեմաներ արդեն բացահայտված են։ Խոսքը Արմավիրի մարզի  Նորակերտ համայնքի մասին է։ Հանրության մտահոգությունների հիման վրա, որ այնտեղ տեղի են ունեցել որոշակի չարաշահումներ, կոռուպցիոն մեխանիզմներ են գործել, Տարածքային կառավարման նախարարությունը ուղարկել է հանձնաժողով ուսումնասիրելու նրանց հայտարարությունների իսկությունը եւ հաշվի առնելով այդ փաստերը, ես դիմել եմ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին  դիտարկել այս հարցը։

Իսկ նախարարության հանձնաժողովը ի՞նչ է արձանագրել։

Մեքենայի առքուվաճառքի հետ կապված  չարաշահումներ են եղել, օրինակ, երբ գյուղապետը ծառայողական մեքենա է գնել, որը ամիսներ անց  ավելի ցածր  գնով վաճառել է իր մտերիմներին... Մի խոսքով, չեմ ուզում հիմա մանրամասնել, իրավական գործողություններից հետո ամեն ինչի մասին հայտնի կլինի։  Պետք է ասեմ, որ  համայնքներում էլ իրավիճակ է փոխվել, մարդիկ արդեն չեն վախենում եւ բարձրաձայնում են չարաշահումների մասին։ Մարզպետների փոփոխությունից հետո մի շարք համայնքներում ստուգումներ կանցկացվեն։

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40