Մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ հանդես են գալիս հստակ դիրքորոշումներով՝ ակնարկելով Ադրբեջանում արդար դատաքննության իրավունքի իրացման անհնարինությունը

20.01.2025 17:22
574

Միջազգային իրավապաշտպան մի շարք հեղինակավոր կազմակերպություններ նույնպես հանդես են գալիս հստակ դիրքորոշումներով՝ ակնարկելով Ադրբեջանում արդար դատաքննության իրավունքի իրացման անհնարինությունը։ Այս մասին ասված է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական Գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

«ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել միջազգային տարբեր կառույցներից ստանալ արձագանքներ՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին և միջազգային հանրությանը՝ Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և առհասարակ հայ պատանդների ու ռազմագերիների արդար դատաքննության, իրավունքների լիարժեք հարգման և ազատ արձակման վերաբերյալ։

Մասնավորապես, խնդրին անդրադարձել են մոլորակի խոշորագույն քաղաքական կազմակերպություն՝ Սոցիալիստական ինտերնացիոնալը, տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների խորհրդարանների անդամներ։

Սոցիալիստական ինտերնացիոնալի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է․ «Այս օրերին Բաքվում տեղի են ունենում 16 հայ գերիների դատավարությունները, որոնցից 8-ը Լեռնային Ղարաբաղի նախկին հայ ղեկավարներն են՝ տևական կալանքի տակ մնալուց հետո։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել թափանցիկ ընթացակարգ՝ արդար դատավարության չափանիշներին համապատասխան, նկատի ունենալով, որ բանտարկյալներին չի տրվել բավարար ժամանակ՝ ուսումնասիրելու իրենց առաջադրված մեղադրանքները և, հետևաբար, օգտվելու իրավական պատշաճ ներկայացվածությունից։ Միջազգային իրավական դիտորդների ներկայությունը հիմնարար կարևորություն ունի»։

Տարբեր շեշտադրումներով Բաքվում ընթացող ձևական դատավարություններին անդրադարձել են նաև կոնգրեսականներ, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը, նույն հանձնախմբի անդամ Դինա Թիթուսը, Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի փոխնախագահ Յանիս Մանյատիսը, նույն քաղաքական խմբի անդամ Նաչո Ամոր Սանչեսը։

Դրական ենք գնահատում, որ միջազգային իրավապաշտպան մի շարք հեղինակավոր կազմակերպություններ նույնպես հանդես են գալիս հստակ դիրքորոշումներով՝ ակնարկելով Ադրբեջանում արդար դատաքննության իրավունքի իրացման անհնարինությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40