Մի՛ սխալվեք․ Ադրբեջանը խաղաղություն չի ուզում․ «Զանգեզուրի միջանցքը»՝ համաշխարհային դերակատարների ուշադրության կենտրոնում․ միջազգային մամուլ

08.08.2025 12:01
912

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուրբաթ Սպիտակ տանը կհանդիպեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ , քանի որ աշխատում են խաղաղության համաձայնագրի ուղղությամբ՝ գրեթե չորս տասնամյակ տևած հակամարտությունը լուծելու համար․ գրել է Reuuters-ը։

Գործակալությունն անդրադարձ է կատարել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցին՝ ընդգծելով, որ  ԱՄՆ-ն առաջարկել է ստանձնել նախատեսված միջանցքի կառավարումը, սակայն Հայաստանը զգուշավոր է եղել այդ հեռանկարի հարցում, որը քաղաքականապես զգայուն է Փաշինյանի համար՝ հաջորդ տարվա ընտրություններից առաջ։

Euronews-ը ևս հասատել է․ խաղաղության բանակցությունների օրակարգի կարևորագույն հարցը «Զանգեզուրի միջանցքն» է։

Ինչպես նշվել է, Վաշինգտոնն իսկապես տնտեսական շահեր ունի Հարավային Կովկասում։

Մի քանի շաբաթ առաջ ԱՄՆ-ն առաջարկել է կառավարել «Զանգեզուրի միջանցքը»։

Անկարան միջանցքը համարում է կարևոր օղակ իր՝ էներգետիկ և առևտրային նշանակալի կենտրոն դառնալու նկրտումների մեջ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի սկզբին լրագրողներին մեկնաբանել էր միջանցքի կարևորությունը։

Սակայն գաղափարը զայրույթ և կատաղի դիմադրություն է առաջացրել Ռուսաստանում և Իրանում։ Մոսկվայի և Թեհրանի համար ԱՄՆ-ի ներգրավվածությունը կսպառնա Հարավային Կովկասի միջոցով հյուսիս-հարավ առևտրի նկատմամբ նրանց վերահսկողությանը։

Իրանը կարող է կորցնել իր հյուսիսային առևտրի վրա ունեցած լծակները՝ զրկվելով Հարավային Կովկասի ցամաքային մուտքից Հայաստանի միջոցով։ Ավելին, միջանցքը կարող է ընդլայնել թուրքական ազդեցությունը և այժմ ԱՄՆ-ի անմիջական ներկայությունը բերել Իրանի սահմաններին։

Կրեմլի համար սա կնշանակեր կորցնել իր ազդեցության վերջին կտորներն այն տարածաշրջանում, որը նախկինում իր հենակետն էր։

The Wall Street Journal-ում հրապարակված բաց նամակում նշվել է, որ թեև խաղաղությունը պետք է լինի վերջնական նպատակը, տարածաշրջանում երկարատև կայունություն չի կարող լինել առանց պատասխանատվության։

Ինչպես նշվել է, ըստ մարդու իրավունքների պաշտպանության խմբերի, Ադրբեջանը հայ քաղբանտարկյալներին պահում է առանց պատշաճ դատավարության և ոչնչացրել է հայկական կրոնական և մշակութային վայրերը։ Ընդգծվել է, որ 2023 թվականին Ադրբեջանը ավելի քան 100,000 էթնիկ հայերի է վտարել Լեռնային Ղարաբաղից։ Սա հայերի ամենամեծ տեղահանումն էր 1915 թվականի հայերի Ցեղասպանությունից ի վեր։ «Մի՛ սխալվեք։ Ադրբեջանը խաղաղություն չի ուզում», – նշել է հոդվածագիրը։
 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22