Մարատ Օհանյան. «Պատրաստ եմ մեքենաս տրամադրել թերթի խմբագրությանը»

13.02.2019 12:19
1423

Տեսնելով հանրության ամենատարբեր խավերի ներկայացուցիչների բուռն արձագանքը՝ ի պատասխան «Սյունյաց երկրի» դեմ կատարված ստոր արարքի, հույս է արթնանում, որ՝ այո՛, Սյունիքի մարզում իրավիճակ է փոխվում: Ուզում եմ հավատալ, որ այսուհետ տեղական ոչ մի օլիգարխ, իշխանության մեջ հանգրվանած որեւէ ցեց նախկինի պես չի կարողանալու այլեւս իր լկտիությունն ու սանձարձակությունը բանեցնել, քանի որ հանրությունը, թեկուզ եւ ուշացումով ու դանդաղորեն, դառնում է գործոն:

Բայց այլ ուղղությամբ եմ խոսքս ուզում տանել, ավելի ճիշտ՝ ասելիքս ուղղում եմ թերթի խմբագրին՝ Սամվել Ալեքսանյանին:

Ի՞նչ եմ խնդրում:

Երբեք եւ ոչ մի պարագայում չհանձնվել Սյունիք ներխուժած ասպատակներին ու նրանց տեղացի գործակալներին, ովքեր, ցավոք, շուն Ֆրանգյուլի շառավիղներն են եւ կապ չունեն սյունեցու իսկական տեսակի հետ:

Թուլացնել թերթի գործունեությունը, հրաժարվել որդեգրած գծից՝ նշանակում է նրանց վերակենդանանալու շանս տալ, նրանց երկարակեցություն հաղորդել:

Հիշի՛ր, իրենք վախկոտ են եւ ստրուկ, իրենք ծիծաղելի են եւ պարտված, այլապես չէին իջնի մինչեւ հատակ եւ վրեժ չէին լուծի թերթի մեքենայից անգամ:

Իրենց գողացած միլիարդները քո վաստակած ամեն մի լումայի դիմաց զրո են, այլապես սյունիքյան հանրությունը հերթական անգամ նրանց չէր նետի աղբանոց:

«Սյունյաց երկիրը» վաղուց արդեն ու ընդմիշտ մտել է մեր լեռնաշխարհի պատմության մեջ:

Մինչդեռ իրենք չեն մնալու սերունդների հիշողության մեջ, իսկ եթե նույնիսկ հիշվեն, ապա միայն անեծքի համար:

Ուրեմն եւ՝ նորից ու կրկին քեզ եղբայրության ձեռք ենք մեկնում Մեղրիից եւ հաջողություններ մաղթում՝ թերթի փառահեղ ու վաստակաբեռ կոլեկտիվի ղեկավարման, ինչպես եւ ստեղծագործական աշխատանքում:

Մարատ Օհանյան


 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40