Միակ լավ գործարքը կլինի այն, որի համաձայն՝ Իրանի ամբողջ միջուկային ծրագիրը՝ թե՛ ռազմակшն, թե՛ քաղաքացիական, կապամոնտաժվի

28.04.2025 11:46
575

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել ապամոնտաժել Իրանի ամբողջ միջուկային ենթակառուցվածքը. այս կոչը հնչել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների ֆոնին, որոնք, կարծես թե, դրական ուղղությամբ են ընթանում՝ շաբաթավերջին Օմանում անուղղակի բանակցությունների երրորդ փուլից հետո, գրում է The Times of Israel-ը: Ակնկալվում է, որ բանակցությունները, որոնք ուղղված են Թեհրանին միջուկային ծրագրի զսպանն ու միջուկային զենքի ստեղծումն արգելափակող գործարքի կնքմանը, ինչպես նաև Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների չեղարկմանը, առաջիկա օրերին կշարունակվեն չորրորդ փուլով:

Ելույթ ունենալով Երուսաղեմում Jewish News Syndicate-ի քաղաքականության համաժողովում, Նեթանյահուն ընդգծել է, որ Թեհրանին, նոր ձեռք բերվելիք համաձայնագրի շրջանակում, չի կարելի թույլ տալ շարունակել ուրանի հարստացումը: Նրա խոսքով՝ «իրական աշխատունակ գործարք կլինի այն, որը կվերացնի միջուկային զենքի համար ուրան հարստացնելու Իրանի հնարավորությունները»:

«Քանդեք Իրանի միջուկային ծրագրի ամբողջ ենթակառուցվածքը: Դա այն գործարքն է, որի հետ մենք կարող ենք ապրել», - ասել է Նեթանյահուն՝ կանխատեսելով, որ եթե երկու կողմերը համաձայնության գան չափազանց մեղմ համաձայնագրի շուրջ, Իրանը պարզապես կսպասի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ավարտին և կշարունակի այնտեղից, որտեղ կանգ է առել:

Բացի հարստացված ուրանի խնդրից, Նեթանյահուն առաջարկել է բանակցություններում ներառել նաև Իրանի բալիստիկ հրթիռների արտադրության հնարավորությունները։ Նա համաժողովին ասել է, որ այդ հարցում իր դիրքորոշումը ներկայացրել է Թրամփին և այդ թեմայով սերտ կապի մեջ է ԱՄՆ-ի հետ: «Վատ գործարքն ավելի վատ է, քան գործարքի բացակայությունը», - ասել է Իսրայելի վարչապետը՝ պնդելով, որ «միակ լավ գործարքը» կլինի այն գործարքի օրինակով, որին Լիբիան համաձայնել է 2003 թվականին, որի համաձայն Թեհրանի ողջ միջուկային ծրագիրը՝ թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական, ամբողջությամբ կլուծարվի։

Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ, մեկնաբանելով Թեհրանի հետ անուղղակի բանակցությունների ընթացքը, ասել է, որ իրենք շատ մոտ են Իրանի հետ միջուկային համաձայնության հասնելուն:

«Սպասվում է, որ մենք շատ շուտով կհասնենք համաձայնության։ Ես ուզում եմ փակել Իրանի գործը: Կարծում եմ՝ մենք դրան կհասնենք՝ առանց ռումբեր նետելու»,- հավելել է Թրամփը:

Օրերս ԱՄՆ նախագահը հերքել էր լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ ինքը կանխել է Իսրայելի հարվածն Իրանի միջուկային օբյեկտներին:

«Ոչ, դա ճիշտ չէ, ես նրանց չեմ կանգնեցրել: Բայց այնպես եմ արել, որ դա նրանց (Իսրայելին-Խմբ.) հարմար չլինի, քանի որ կարծում եմ՝ կարող ենք գործարք կնքել առանց հարձակվելու: Հուսով եմ՝ կարող ենք: Հնարավոր է, որ մենք ստիպված լինենք հարձակվել, որովհետև Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ: Բայց ես իրենց (Իսրայելին-Խմբ.) համար հարմարություն չեմ ստեղծել, բայց «ոչ» էլ չեմ ասել: Ի վերջո, ես պատրաստվում էի թողնել այդ ընտրությունը նրանց վրա, բայց ասացի, որ ավելի շատ կնախընտրեի գործարքը, քան ռումբերը նետելը», - մանրամասնել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ չի վախենում, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող է իրեն պատերազմի մեջ ներքաշել:

Թրամփը պահանջում է, որ Իրանը միջուկային ծրագիրը չզարգացնի՝ միջուկային զենք ստեղծելու համար, մինչդեռ Թեհրանը պնդում է, որ իր ծրագիրը բացառապես խախղ բնույթ է կրում:

tert.am

Ամերիկյան զnրքերի և բազաների ներկայությունը ոչ միայն չի ապահովում ընդունող երկրների անվտանգությունը, այլև խաթարում է այն․ Արաղչի

19.10.2026 23:43

Սահմանամերձ Եղվարդ, Ուժանիս գյուղերը առաջին անգամ ասֆալտապատ ճանապարհ կունենան

19.10.2026 21:27

Իրանի Իսլամական Հանրապետության Կապանի գլխավոր հյուպատոսի ուղերձը՝ Գլխավոր հյուպատոսության հիմնադրման չորրորդ տարեդարձի առթիվ

19.10.2026 17:56

Սյունիք ներխուժած ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին կրկին վիրահատելու են

19.10.2026 17:35

ԱՄՆ-ի բոլոր 50 նահանգներում Դոնալդ Թրամփի դեմ բողոքի զանգվածային ալիք է բարձրացել

19.10.2026 17:24

ՀՀ ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել

19.10.2026 17:11

Թունաքիմիկատներ պարունակող կանաչ թեյը Չինաստանից է ներկրվել ՀՀ և վերարտահանվել Լատվիա․ ՍԱՏՄ-ի նախնական տվյալները

19.10.2026 14:38

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

19.10.2026 14:22

Իրանի պաշտպանության նոր նախարարը հրթիռային ծրագրի փորձառու մասնագետ է․ The Jerusalem Post

19.10.2026 14:18

Թուրք-ադրբեջանական լարվածության ֆոնին Բաքվում թիրախավորվել է Հաքան Ֆիդանը

19.10.2026 14:03

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի փոխնախագահ Արթուր Մովսիսյանը հրաժարական է տվել՝ քննադատելով գիտության թերֆինանսավորումը

19.10.2026 12:55

Кубок отправляется в Сюник: в Армении завершился турнир на приз Романа Березовского

19.10.2026 12:19