«Միասնության թևերը» ակցիա է անում կառավարության մոտ․ պնդում են՝ ՀՀ նոր ներխուժում է եղել

12.03.2026 12:17
443

ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է հերքել տարածվող տեղեկությունները՝ ՀՀ ինքնիշխան տարածքում ադրեջանական նոր դիրքի տեղակայման մասին։

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամները, գործընկերներն ու աջակիցները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անում՝ շարունակելով պնդել, որ ադրբեջանական նոր ներխուժում է եղել և ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական նոր դիրք է հայտնվել։

Նշենք, որ մարտի 4-ին Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջնորդ Արման Թաթոյանը հրատապ ասուլիս էր հրավիրել՝ նշելով, որ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական նոր դիրք է հայտնվել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքեց շրջանառվող տեղեկությունները։

«Տևական ժամանակ է՝ էս իշխանությունները խաղաղության անվան տակ զիջում են թե մեր պետական սահմաններից, թե մեր սուվերենությունից՝ նշելով, թե խաղաղություն են բերում»,- կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախաձեռնության անդամներից մեկը։

Նրանք նամակ ու մի շարք փաստական տվյալներ փոխանցեցին կառավարությանը։ Նույնաբովանդակն փաթեթ նախաձեռնության անդամները մարտի 10-ին էլ պաշտպանության նախարարությանն էին փոխանցել՝ պահանջելով բացատրություններ։

«Միասնության թևերը» ակցիա է անում կառավարության մոտ․ պնդում են՝ ՀՀ նոր ներխուժում է եղել։

Քաղաքական նախաձեռնության անդամները շեշտում են՝ շարունակելու են հետևողական լինել, քանի որ հարցը վերաբերում է մեր ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, անվտանգությանը, և այստեղ պետք է քաղաքական կողմնորոշումները մի կողմ դնել։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «սուտ» անվանեց Արման Թաթոյանի հայտնած տեղեկությունները։ Նույն օրը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները նույնպես հերքել էին այդ տեղեկությունները։

Նշենք, որ Գեղարքունիքի շրջանում Ադրբեջանի ԶՈւ–ի նոր դիրքի մասին տեղեկատվությունն առաջին անգամ հայտնվել էր «Հետպատերազմ» Telegram-ալիքում դեռևս 2025 թ. սեպտեմբերին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40