Միացյալ համերգ՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120-ամյակին

01.05.2024 10:41
1327

Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում այսօր տեղի ունեցավ աշխարհահռչակ հայ մեծանուն կոմպոզիտոր, համաշխարհային դասական Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված տոնական համերգ։

Համերգային ծրագրում Կապանի Արամ Խաչատրյանի անվան թիվ 1, 2, 3 երաժշտական և Արվեստի մանկական դպրոցների դասատուների և աշակերտների կատարմամբ հնչեցին կոմպոզիտորի հայտնի և սիրված ստեղծագործությունները տարբեր մեկնաբանություններով և զուգահեռ ներկայացվեց նաև նրա ստեղծագործական ուղին ու պատմությունը:

Հնչեց Սյուիտ Լերմոնտովի «Դիմակահանդես»-ը, հատվածներ «Սպարտակ» և «Գայանե» բալետներից, այդ թվում՝ հանրահայտ «Սուսերով պարը» ստեղծագործությունները, որոնց միջոցով հանդիսաստեսը հնարավորություն ունեցավ վայելելու խաչատրյանական երաժշտության կախարդական հնչյունները։

Համերգին ներկա էր Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, Սյունյաց Թեմի հոգևոր հայրերը և, իհարկե, Կապանի արվեստասեր հասարակությունը։

Կոմպոզիտորի 120-ամյակին նվիրված տոնական համերգը կայացել է Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ և Կապանի Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի կազմակերպմամբ։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34