«Միայն Ռուսաստանի ջանքերով է հնարավոր դադարեցնել պատերազմը Արցախում»․ Սամվել Կարապետյան

06.10.2020 16:55
1514

Միայն Ռուսաստանն իրավունք ունի միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրությանը, հայտարարել է ռուսաստանաբնակ հայազգի միլիարդատեր, գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, գրում է ria.ru-ն։

«Այս լարված օրերին, երբ ամբողջ աշխարհը կողմերին կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ, լուրջ մտահոգություն է առաջացնում Թուրքիայի դիրքորոշումը, որը միտումնավոր հրահրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝  հայ ժողովրդի գոյության համար սպառնալիք ստեղծելով իր պատմական հողերում: Այս առնչությամբ, վստահ եմ, որ եթե որևէ երկիր իրավունք ունի և կարող է միջամտել իրավիճակին, ապա դա կարող է լինել միայն դաշնակից Ռուսաստանը» - ասել է Կարապետյանը:

Նրա խոսքով՝ նրանք, ովքեր շահագրգռված են հրադադարի հարցում, պետք է որքան հնարավոր է շուտ գիտակցեն Ռուսաստանին ներգրավելու անհրաժեշտությունը։

«Այսօրվա դրությամբ Ռուսաստանը նախկինի պես տարածաշրջանում խաղաղության միակ երաշխավորն է։ Ես համոզված եմ, որ ներկա իրավիճակում հենց նախագահ Պուտինն է ունակ շատ բան անել ղարաբաղյան հակամարտության հարցում, որը կարող է վճռորոշ դառնալ Լեռնային Ղարաբաղի ապագայի համար։ Կարելի է որքան ասես պատրանքներ ունենալ այն մասին, որ որևէ այլ ուժերի միջամտությունը կարող է օգնել Ղարաբաղի հակամարտության լուծմանը, սակայն ակնհայտ է, որ միայն ռուսական խաղաղապահ ջանքերն են ի վիճակի դադարեցնել պատերազմը։ Որքան շուտ դա կհասկանան հակամարտության կարգավորման մեջ շահագրգիռ կողմերը, այնքան ավելի շուտ հնարավոր կլինի խուսափել նորանոր կորուստներից և անցնել խաղաղ բանակցությունների ձևաչափին»,- ընդգծել է Կարապետյանը։

Գործարարաը նաև ընդգծել է, որ «Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների հարաբերությունների դաշնակցային բնույթը հիմնված է մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա։ Հավատում եմ, որ ժամանակի փորձությունն անցած այդ սերտ հարաբերություններն այսուհետ ևս կրելու են դաշնակցային և ռազմավարական բնույթ»։

Սամվել Կարապետյանը նաև ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «վտանգավոր աշխարհաքաղաքական հրդեհ է», որը կարող է ընդգրկել ամբողջ տարածաշրջանը:

«Վերջին օրերը լցված են ցավով և տագնապով ողջ հայ ժողովրդի համար, որը կրկին, ինչպես և 1915-ին, վտանգված է և ստիպված է պայքարել իր գոյատևման համար։ Արցախը մեծ խիզախությամբ է պաշտպանում իր դիրքերը սեփական հերոս որդիների կյանքի գնով»,- ասել է Կարապետյանը՝ ընգծելով, որ Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները լոկալ հակամարտություն չեն։

«Տասներորդ օրն անընդմեջ Լեռնային Ղարաբաղում ողբերգական իրադարձություններ են տեղի ունենում։ Լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծվել, կան մեծ թվով զոհեր, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ Եթե իրավիճակը մոտ ապագայում չկանգնեցվի, ապա շուտով այն կարող է վերածվել խոշոր համաշխարհային աղետի։ Այս համատեքստում ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով. լուծումները խաղաղ բնույթ են կրում»,- նշել է գործարարը։

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08