ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների 2020 թվականի երկու գործ մտել է բանավեճի փուլ. Արտակ Զեյնալյան

04.02.2023 20:07
900

ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների 2020 թվականի երկու գործ մտել է  բանավեճի փուլ, մեզ այդ մասին ծանուցում է եկել:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

«ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների 2020 թվականի երկու գործ մտել է  բանավեճի փուլ, մեզ այդ մասին ծանուցում է եկել: Մեկը Նարեկ Սարդարյանի գործն է` 2020 թվականին ադրբեջանական դիվերսիոն խումբն առեւանգել, տարել է Ադրբեջան մինչեւ պատերազմը, մյուսը` Հադրութի հրապարակում գնդակահարության գործն է: Այս երկու գործը սկսվել է, հիմա բանավեճի փուլն ենք»,-ասաց նա` նշելով, որ  Ադրբեջանը դեռ դիրքորոշում չի հայտնել:

Զեյնալյանի խոսքով ` իրենք տվյալներ են ներկայացրել, որ գերիների թիվը շատ ավելին է, քան Ադրբեջանի ներկայացրած թվերն են, սակայն Ադրբեջանից հերքում են:

«Մենք պնդում ենք, որ այդ անձինք Ադրբեջանի իրավազորության ներքո եւ դրանից հետո որեւէ լուր չկա: Իրենք պնդում են, որ իրենց մոտ եղած գերիների ցանկում նման մարդիկ չկան»,-ասաց նա:

Անդրադառնալով դատաքննության ժամկետներին` Զեյնալյանը նշեց, որ 2016 թվականի բազմաթիվ գործեր, որոնք վաղուց արդեն ավարտվել են, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, սակայն տարիներ անց դեռ վճիռներ չկան:

«Այս գործերը շատ երկար են տեւում, եւ չենք կարող ասել, թե երբ վճիռներ կլինեն»,-  նշել է նա:

Հիշեցնենք` Բաքուն այս պահին հաստատում է 2020թ. 44-օրյա պատերազմից հետո 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի շատ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24