ՄԻԵԴ-ը Քոչարյանի գործով ՍԴ դիմումով իր խորհրդատվական կարծիքը կհրապարակի մայիսի 29-ին

27.05.2020 15:18
1096

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող 300.1 հոդվածի վերաբերյալ իր խորհրդատվական կարծիքը կհրապարակի մայիսի 29-ին։

Հայաստանի Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի ամռանը ներկայացրած և Եվրադատարանի Մեծ պալատի կողմից հոկտեմբերի 2-ին վարույթ ընդունված դիմումը վերաբերում է Քրեական օրենսգրքի՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածի մեկնաբանությանը և դրա կիրառմանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի լույսի ներքո (չկա պատիժ առանց օրենքի)։

Եվրադատարանի հաղորդագրությունում նշվում է, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2009 թվականի Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով («Սահմանադրական կարգի տապալումը»): «Ենթադրյալ հանցանքը կապ ունի 2008 թվականի փետրվարի և մարտի հետընտրական իրադարձությունների հետ, երբ վիճահարույց նախագահական ընտրությունների դեմ ցույցեր էին ընթանում։ Իսկ այդ ժամանակ դեռ ուժի մեջ էր Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը՝ «իշխանության յուրացումը», - ասված է հաղորդագրությունում:

Սահմանադրական դատարան դիմել էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը և Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը՝ երկրորդ նախագահին մեղսագրվող Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելության ինստիտուտի էությունը որոշելու խնդրանքով։ Սահմանադրական դատարանն էլ, իր հերթին, որոշել էր կասեցնել այս դիմումի քննությունը և խորհրդատվության համար դիմել միջազգային կառույցներին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովին։

azatutyun.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22