Միջազգային գործընկերների հետ հարաբերություններում Հայաստանը չի լինելու լուռումունջ համակերպվողի դերում. Նիկոլ Փաշինյան

20.11.2018 15:41
1155

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ միջազգային գործընկերների հետ հարաբերություններում Հայաստանը չի լինելու լուռումունջ համակերպվողի դերում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասաց Գեղարքունիքի մարզպետարանում համայնքների ղեկավարների, դպրոցների և առողջապահական հաստատությունների տնօրենների հետ հանդիպման ընթացքում ՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Բելառուսի ԱԳՆ-ի վերջին հայտարարության հետ կապված ներկաներից մեկի մտահոգությանը:

«Ես կարծում եմ, որ մեր բոլոր միջազգային գործընկերները պետք է մի բան արձանագրեն, որ այնպիսի հարաբերություններ, ինչպիսին իրենք սովոր են տեսնել, այդպիսի հարաբերություններ Հայաստանի հետ չեն լինելու, երբ որ մենք լուռումունջ համակերպվողի դերում ենք»,- ասաց Փաշինյանը:

Նա վստահեցրեց, որ այդ հարաբերություններում Հայաստանի ժողովուրդը և կառավարությունը ի վիճակի է պահպանել և պաշտպանել երկրի շահերը: «Սրա հետ բոլորը պետք է հաշվի նստեն, և ես ձեզ խոստանում եմ, որ հաշվի կնստեն»,- եզրափակեց Փաշինյանը:

amerikayidzayn.com

 

 

 

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01