Միջազգային հանրության պասիվությունն ու ՀՀ-ի զիջողականությունը լրացուցիչ խթան հանդիսացան և խրախուսեցին Ադրբեջանին դիմելու էլ ավելի կոշտ քայլերի. Ներսիսյան

26.07.2023 00:13
790

Ավելի քան 7 ամից է արցախահայությունը պայքարում է կյանքի, իր պատմության, ներկայի ու ապագայի, իր տեսակի պահպանության, համայն հայության արժանապատցվության, իրավունքի  համար, համաժողովրդական հանրահավաքին հայտարարեց Արցախի պետնախարար գուրգեն Ներսիսյանը:

Նրա խոսքով՝ տասնամյակներ շարունակ Ադրբեջանը վարել է Արցախը էթնիկ զտման քաղաքականություն և այսօր անցել է իր հանցավոր ծրագրերի իրագործմանը:

«Պլանավորման, ծրագրավորման ու նախապատրաստության փուլերը վաղուց ավարտվել են և սկսվել է  իրագործման փուլը: Ավելի քան 7 ամիս է Արցախի ժողովուրդը ենթարկվում է ֆիզիկական ու հոգեբանական բռնության, խոշտանգման: Արցախի ժողովրդին կանգնեցրել են սովի  առաջ, զրկում են այսօր և վաղը ապրելու, գոյատևելուտարրական հնարավորություններից ու պայմաններից: Այս ամենի նպատակը Արցախում կյանքն անտանելի դարձնելն է , արցախցուն տարագիր դարձնելն է: հույս ունենալով, որ միջազգային հանրությունը, համայն հայությունըև ՀՀ-ն կձեռնարկեն  Արցախի ժողովրդին էթնիկ զտումից զերծ պահելու որևէ քայլ, Արցախի ժողովուրդը հերոսաբար ու համբերատար կրել է բոլոր զրկանքները:

Սակայն ժամանակը ցույց տվեց, որ միջազգային հանրության պասիվությունն  ու  ՀՀ-ի զիջողականությունը լրացուցիչ խթան հանդիսացան և խրախուսեցին Ադրբեջանին դիմելու էլ ավելի կոշտ քայլերի, այդ ամենին զուգահեռ նսեմացնելով միջազգային հանրության ու միջնորդ երկրների հեղինակությունը: Այդ պատճառով Արցախում սկսվեց համաժողովրդական շարժում, որը պետք է հիմք դառնա մեր զարթոնքին ու համախմբմանըև այն արդեն իրականություն է:

Սիրելի՛ հայրենակիցներ, ուզում եմ խոնարհվել ձեր առաջ, ձեր հաստատակամության, ձեր կամքի ու տոկունության համար: Թեև ամեն օր սպասում եք, թե երբ կվերջանա այս մղձավանջը, բայց և հասկանում եք, որ այս պայքարը երկար է տևելու»,- հայտարարեց նա:  

aysor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40