Միջազգային հանրությունը պետք է պատժամիջոցներ կիրառի ԼՂ-ի հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման պատասխանատուների նկատմամբ․ Ջոն Ինյարիտու

11.03.2024 16:39
657

Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է նպատակաուղղված պատժամիջոցներ կամ այլ պատիժներ սահմանի այն անձանց կամ կազմակերպությունների նկատմամբ, ովքեր պատասխանատու են Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման և ապագա խախտումները կանխելու համար։

«Ըստ երևույթին, սա այն գիծն է, որն առաջարկվում է Եվրախորհրդարանի կողմից։ Այդուհանդերձ, ես այդքան էլ լավատես չեմ այս հարցում՝ հաշվի առնելով, որ Ալիևի ռեժիմը 2020-2023 թվականներին կազմակերպել է ԼՂ-ի ամբողջ բնակչության էթնիկ զտում, սակայն պատժամիջոցներ չեն ընդունվել»,- «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ ափսոսանք հայտնեց իսպանացի պատգամավորը:

Անդրադառնալով միջազգային հանրությունից ակնկալվող հստակ քայլերին՝ պատգամավորը շեշտեց, որ Ադրբեջանի կողմից իրականացվող խախտումներին և վանդալիզմին վերջ դնելը պահանջում է բազմակողմանի մոտեցում՝ ներգրավելով ինչպես դիվանագիտական ու իրավական, այնպես էլ մշակութային ջանքեր:

«Թեև միջազգային հանրությունը դիվանագիտական երկխոսության մեջ է Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ ձգտելով հասնել վերջնական խաղաղության, այդուհանդերձ, առանց հենց Լեռնային Ղարաբաղում՝ գետնի վրա իրավիճակը վերահսկող անկախ միջազգային մոնիտորինգի մեխանիզմների, անհնար կլինի պաշտպանել տեղի հայկական ժառանգությունը»,- ընդգծեց պատգամավորը։

Ջոն Ինյարիտուի կարծիքով՝ հայկական կողմը ևս այստեղ անելիքներ ունի, և անհրաժեշտ է, որ օգտագործի բոլոր օրինական միջազգային հարթակները և ինստիտուտները՝ ինչպիսիք են ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Արդարադատության միջազգային դատարանը, որոնք պետք է պատասխանատվության ենթարկեն Ադրբեջանին մշակութային այս նոր ոչնչացման համար։

«Քաղաքացիական հասարակությունը պետք է խրախուսի մշակութային կրթության և իրազեկման ծրագրերը ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային մակարդակով:  Լրատվամիջոցների, հանրային իրազեկման քարոզարշավների միջոցով պետք է բարձրացնել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանման կարևորության մասին իրազեկվածությունը»,- հավելեց պատգամավորը։

2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ամբողջական օկուպացիայից հետո Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ոչնչացնել և վանդալիզմի ենթարկել հազարավոր տարիների հայկական պատմամշակութային  ժառանգությունը։ Ադրբեջանցի զինվորները պղծում և ոչնչացնում են ինչպես հայկական հուշարձաններն, այնպես էլ գերեզմանատները։

Օրեր առաջ համացանցում կադրեր էին հայտնվել Ստեփանակերտից, որտեղ երևում էր, թե ինչպես են ադրբեջանցիները քանդում Վերածննդի հրապարակում գտնվող խորհրդարանի շենքը։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01