Միջազգային մրցանակ Կապանի «Վանատուր» համալիրին

27.03.2018 15:02
2066

«Վանատուր» ռեստորանահյուրանոցային համալիրը պարգեւատրվել է «Որակի համար-2018» միջազգային մրցանակով, ինչպես նշված է հավաստագրում՝ գերազանց սպասարկման եւ բարձր որակ ապահովելու համար: Մրցանակը շնորհել է «Առեւտրի լիդերների գլոբալ ակումբը»: Այն ստեղծվել է Մադրիդում 40 երկրի գործարարների եւ ձեռներեցների նախաձեռնությամբ, իսկ այժմ միավորում է 95 երկրի 7500 ընկերության, որոնք մասնագիտացված են արդյունաբերության, սպասարկման, առեւտրի եւ այլ ոլորտներում: Ակումբը նպատակ ունի ավելի սերտացնել տնտեսական ու մասնագիտական կապերն աշխարհի գործարարերի միջեւ՝ հիմնականում շեշտը դնելով մանր ու միջին ձեռնարկությունների վրա՝ չբացառելով նաեւ տրանսմիջազգային կորպորացիաները:

Մարտի 12-ին Փարիզի «Մերիդիեն Էտուալ» հյուրանոցում տեղի է ունեցել մրցանակների հանձնման արարողությունը: Ակումբի գլխավոր քարտուղար եւ գործադիր տնօրեն Ռիկարդո Ռոզո Լոպեսը պատվավոր մրցանակը հանձնել է Կապանի «Վանատուր» համալիրի գործադիր տնօրեն Սիլվա Բաղդասարյանին: Ի դեպ, Հայաստանից մրցանակի արժանացած միակ կազմակերպությունը «Վանատուր» ռեստորանահյուրանոցային համալիրն էր:

- Շատ հաճելի էր մասնակցել նման արարողության, քանի որ Հայաստանից միակն էինք, ուստի պատեհ հնարավորությունը բաց չթողեցինք ներկայացնել մեր երկիրը, Սյունիքի մարզը, նաեւ բոլորիս համար սիրելի մեր Կապան քաղաքը, - պատմում է Սիլվա Բաղդասարյանը, - նույնքան հաճելի էր շփվել գործարար մարդկանց հետ, հաղորդակից լինել նրանց գաղափարներին ու մտահղացումներին, ընդ որում՝ մասնակիցները ներկայացնում էին ոչ միայն ռեստորանային բիզնեսը, այլեւ բոլոր ոլորտները: Նախկին Խորհրդային Միության հանրապետություններից ներկայացված էին Բելառուսը, Ղազախստանը, Մոլդովան, Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան:

Մրցանակը ստանալով՝ մեծ հպարտություն ապրեցինք, բայց այն պարտավորեցնում է, որ առաջիկայում եւս մեր համալիրի սպասարկման մակարդակն անհրաժեշտ է պահել ոչ միայն պատշաճ մակարդակի վրա, այլեւ էլ ավելի առաջընթաց ապահովել: Միայն ցավում եմ, որ ժամանակը շատ կարճ էր, քանի որ շփումները տարբեր ոլորտները ներկայացնող մարդկանց հետ հարստացնում են կենսափորձը, փորձի փոխանակման հնարավորություն ընձեռում: Նաեւ ուզում եմ շնորհակալական խոսքս հղել «Վանատուր» համալիրի ողջ անձնակազմին՝ այս մրցանակը նաեւ նրանց աշխատանքի եւ նվիրումի արդյունքն է: 

Տիկին Սիլվան հավելեց, որ իրենց հետ տարել էին համալիրում մատուցվող ճաշատեսակների եւ խորտիկների լուսանկարները եւ ներկայացրել ժյուրիին, եւ նրանք զարմացել էին, որ այդ ամենը պատրաստում է ինքը՝ գործադիր տնօրենը, եւ այդ ամենի մեջ հոգի է դնում: 

- Մի աննկարագրելի զգացում ունեցանք, երբ Փարիզում հնչեց ոչ միայն Հայաստանի, այլեւ մեր ծննդավայր Կապանի անունը եւ դա ամենատարբեր ազգերի մարդկանց ներկայությամբ, Կապանի «Վանատուր» համալիրի անունը, - զրույցին միանում է Լեոնիդ Գրիգորյանը, ով նույնպես ներկա էր մրցանակաբաշխությանը, - շատերը չգիտեին, թե որտեղ է գտնվում Հայաստանը, Կապանը, եւ դա մի առիթ էր անտեղյակներին ծանոթացնելու մեր հինավուրց երկրին, ինչու չէ՝ մեր գողտրիկ քաղաքին: 

Մարտի 26-ին «Վանատուր» համալիրում մտերիմ մարդկանց ներկայությամբ տեղի ունեցավ շնորհանդես, որի ընթացքում ներկայացվեց մրցանակը, հնչեցին բարեմաղթանքի եւ շնորհավորանքի խոսքեր: Ելույթ ունեցողները նշեցին համալիրում տիրող պատշաճ սպասարկման կուլտուրան, մատուցվող ճաշատեսակների եւ խորտիկների որակը, նաեւ այն անմիջական մթնոլորտը, որ տարբեր հանդիսությունների ժամանակ լինում է համալիրում:

 ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40