Բեմահարթակում երիտասարդ տաղանդներն էին

02.12.2025 15:53
540

Կապանի արվեստի քոլեջի 60-րդ տարեդարձի շրջանակում անցկացվող միջոցառումները շարունակվում են։ Նոյեմբերի 30-ին կրթօջախի  Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում հանդես եկան ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Սերգեյ Քեչեկի սաներ, Երևանի Պ․Ի․Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցի աշակերտ Դանիել Հարությունյանը (դաշնամուր), և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Դավիթ Հովհաննիսյանը (դաշնամուր, երգեհոն)։

Համերգի սկզբում Դ․ Հովհաննիսյանը երգեհոնով հնչեցրեց Բախի «Երեք խորալային պրելյուդը»։ Այնուհետև երկու շնորհաշատ երաժիշտները հաջորդաբար դաշնամուրով հնչեցրին Հենդելի, Բեթհովենի, Շտրաուսի, Շոպենի, Լիստի, Ռախմանինովի, Բաբաջանյանի, Կոմիտասի ստեղծագործություններից։ Ամենավերջում երկու դաշնակահարները միասին կատարեցին Բրամսի «Հունգարական պարը»։

Համերգի ավարտին քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանը նշեց, որ Սերգեյ Քեչեկը երկու և ավելի տասնամյակ քոլեջի կողքին է եղել իր ուսանողների համերգներով և վարպետաց դասերով, իսկ Դանիելը և Դավիթը առաջին անգամ չէ, որ հանդես են գալիս քոլեջի երգեհոնային դահլիճի բեմահարթակում։

Քոլեջի տնօրենը երախտագիտություն հայտնելով նման երեկո պարգևելու համար, շնորհակալագրեր հանձնեց երաժիշտներին և նրանց դասախոսին՝ Սերգեյ Քեչեկին։

Վահրամ Օրբելյան

 

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները

26.10.2026 00:35

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53