Միջազգային որակավորում՝ Ամուլսարում աշխատելու համար. օպերատորների առաջին խումբը սերտիֆիկացվել է

14.08.2026 15:22
300

Ամուլսարի հանքավայրի շահագործմանն ընդառաջ մեկնարկած ծանր տեխնիկայի օպերատորների վերապատրաստման ծրագրի արդյունքներն արդեն տեսանելի են: Դասընթացն անցած առաջին խումբ մասնակիցները ստացել են իրենց միջազգային սերտիֆիկատները։

Սերտիֆիկացման այս փուլը կարևոր ձեռքբերում է մասնակիցների մասնագիտական զարգացման ճանապարհին և միաժամանակ բարձր նշաձող է սահմանում ծրագրի հաջորդ մասնակիցների համար։

Օպերատորների վկայականների հանձման արարողության ժամանակ «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը նշեց, որ այս սերտիֆիկատների միջազգային լինելը հնարավորություն է տալիս աշխատել ոչ միայն Հայաստանի տարբեր հանքերում, այլև երկրից դուրս՝ աշխարհի  հանքարդյունաբերական լավագույն ձեռնարկություններում՝ մինույն ժամանակ հույս հայտնելով, որ օպերատորներն Ամուլսարից դուրս աշխատելու անհրաժեշտություն չեն ունենա։

«Խնդրում եմ, միշտ մտածեք անվտանգության մասին։ Մեզ համար ամենակարևորը ձեր անվտանգությունն է: Հույս ունեմ, որ ձեր օրինակով մյուսները գալու են և անցնեն այս դասընթացը»,- եզրափակեց նա:

Դասընթացի ընթացքում ուշադրություն է դարձվել երեք հիմնական ասպեկտի՝ գիտելիքի, հմտությունների և աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի վրա։

Նշենք, որ բոլոր օպերատորները Ամուլսարի հարակից համայնքներից են․ տարիքը  29-52 տարեկան։ Մյուսների համար մոտիվացիայի մեծ աղբյուր է այն փաստը,  որ  52 տարեկան անձը ինչ-որ նոր բան է սովորում:

Վերապատրաստման ծրագիրն իրականացնում է «Լիդիան Արմենիա» ընկերության գործընկեր «Մոտա-Էնջիլ» ընկերությունը։

«Լիդիան Արմենիա»-ի վերապատրաստման ծրագրերը շարունակական են լինելու՝ հնարավորություն ընձեռելով նոր մասնակիցներին ձեռք բերել պահանջված մասնագիտական հմտություններ, զարգացնել իրենց կարողությունները և վերապատրաստվել հանքարդյունաբերության ոլորտում աշխատանքի միջազգային չափանիշներին համապատասխան։ Ընկերությունը շարունակելու է ներդրումներ կատարել մասնագիտական ներուժի զարգացման և որակյալ կադրերի պատրաստման ուղղությամբ։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1258030

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40