«Միջնորդները պետք է ակտիվ լինեն առաջնագծում լարվածության ալիքի մեծացման հնարավորություն չտալու համար». Տիգրան Աբրահամյան

20.06.2018 15:55
1292

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդն առաջնագծում նկատելիորեն ակտիվացել է, ինչը տարբեր ժամանակահատվածներում տարբեր դրսեւորումներ է ունենում. զինտեխնիկայի տեղաշարժեր, կուտակումներ, ակտիվ ճարտարագիտական աշխատանքներ, հայաստանյան, արցախյան հասարակության վրա հոգեբանորեն ազդելու փորձեր, քարոզչական աշխատանք բոլոր հնարավոր թիրախներով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը նշեց, որ ապրիլյան մարտական գործողություններից հետո վտանգավոր ժամանակաշրջան է: Այն ժամանակ առ ժամանակ դրսեւորվում է զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժերով, կուտակումներով, ուղեկցվում Ադրբեջանի ռազմական հռետորաբանության ուժգնացմամբ, քարոզչական դաշտում ակտիվ աշխատանքով՝ ուղղված եւ՛ հայկական, եւ՛ ադրբեջանական, եւ՛ արտաքին լսարանին: Թե ներկա փուլում ինչով է պայմանավորված այս գործընթացը, Տիգրան Աբրահամյանը նշեց, որ մի շարք գործոններ կարելի է նշել:

«Արձանագրենք, որ այս ամենի գլխավոր պատճառն այն է, որ Ադրբեջանի քաղաքական օրակարգում շարունակում է մնալ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հարցը: Այդ մոտեցումն արդարացնելու համար դաշտում նկատվում է Ադրբեջանի քաղաքական գործիչների, փորձագետների, իշխանությունների վերահսկողության դաշտում գործող բլոգերների ակտիվությունը: Փորձում են ամեն կերպ արդարացնել խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մոտեցումը»,-ասաց Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ թվում էր, թե ապրիլյան մարտական գործողություններից հետո Ադրբեջանը պետք է վերադառնար բանակցությունների սեղան, սակայն նա ոչ միայն չի վերադառնում, այլեւ փորձում է անընդհատ սրել իրավիճակը: Նա նկատեց, որ Ադրբեջանն անընդհատ մանեւրելու գործընթացի մեջ է, ընդ որում, դա ոչ միայն զինտեխնիկային է վերաբերում, այլեւ հատուկ նշանակության ստորաբաժանումներին:

«Կդժվարանամ ասել, թե դիվանագիտական տարբեր խողովակներով այս ուղղությամբ ինչ աշխատանք է տարվում: Հասկանալի է, որ այդ աշխատանքի մի մասը չի կարող լայն հասարակության համար տեսանելի լինել: Ամեն դեպքում կարծում եմ, որ միջնորդներն այս հարցում պետք է լինեն շատ ավելի ակտիվ, որպեսզի առաջնագծում լարվածության ալիքի մեծացման հնարավորություն չտրվի: Միջնորդների գլխավոր խնդիրն է՝ հարցի լուծումը տեղափոխել քաղաքական հարթություն»,-նշեց Տիգրան Աբրահամյանը:

Ի՞նչ ազդեցություն կարող են թողնել հայաստանյան ներքաղաքական զարգացումները սահմանային իրավիճակի վրա: Այս հարցին ի պատասխան, Տիգրան Աբրահամյանը նշեց, որ ներքաղաքական իրադրությունն անմիջական կապ ունի արտաքին զարգացումների հետ:  Նա այս իրավիճակում կարեւոր է համարում այն, որ տեղի ունեցող զարգացումները լինեն առողջ, նպաստեն մեր հասարակության կոնսոլիդացիային, իշխանության եւ հասարակության միջեւ վստահության բարձրացմանն ու ամրապնդմանը:

«Եթե այդպիսի իրավիճակ ունենանք, ապա դա ավելի կամրապնդի մեր սահմանների անառիկությունը: Եթե պրոցեսները լինեն անկառավարելի, առկա խնդիրները սրվեն կամ խորանան, պարզ է, որ դա բացասական ազդեցություն է ունենալու: Ադրբեջանը հույս ունի, որ մեր հասարակության մեջ կլինի պառակտում, ինչը, որպես գործոն, կօգտագործի այս իրավիճակում: Ադրբեջանի սպասումները դրանք են»,-հավելեց Տիգրան Աբրահամյանը:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34