Մինչ օրս երիտասարդների մասին օրենք չունենք. նախարարն ամփոփում է 100 օրը

04.09.2018 17:02
1266

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, ամփոփելով կառավարման 100 օրը, անդրադարձավ չորս ոլորտի, որոնց շրջանակում նախարարությունն աշխատանքներ է իրականացրել` բարձրագույն նվաճումների սպորտ, մանկապատանեկան սպորտ, մասսայական սպորտ և երիտասարդության բլոգ:

«Բարձրագույն նվաճումների ոլորտով հաշվետու ժամանակաշրջանում մենք ունենք բավականին ձեռքբերումներ թե՛ մեր հիմնական հենակետային մարզաձևերի մասով, թե՛ այլ մարզաձևերի, որոնց դեպքում վերջին մի քանի տարիների ընթացքում բավականին լուրջ աշխատանքներ են տարվել ֆեդերացիաների, օլիմպիական կոմիտեի և նախարարության ջանքերով»,- նշեց նախարարը և մատնանշեց վերջին շրջանում հեծանվասպորտի և ջրացատկի Եվրոպայի առաջնությունում հաջողության հասած մեր մարզիկներին:

Ինչ վերաբերում է մանկապատանեկան սպորտին, նախարարը տեղեկացրեց, որ աշխատանքներ են կատարվում մարզադպրոցների հետ, նախարարության կազմում գործում է 25 մարզադպրոց:

Մասսայական սպորտի մասով, ըստ նախարարի խոսքի՝ ունեն 12 համապետական ծրագրեր բոլոր տարիքային խմբերի համար՝ նախադպրոցականից մինչև տարեցներ. «Անցած տարի ունեինք մոտ 113 հազար մասնակից, իսկ այս տարի արդեն գերազանցել ենք 150 հազարը»:

Երիտասարդության բլոգի վերաբերյալ էլ նախարարն ասաց, որ իրենց առջև խնդիր կա դրված. «Ցանկանում ենք իրավական դաշտում օրենքի տեսքով նախագիծ մշակենք և ներկայացնենք կառավարություն, որովհետև մինչ օրս երիտասարդների մասին օրենք չունենք, հուսով եմ՝ մոտ ապագայում կունենանք»:

araratnews.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24