Ռուսերեն դասագրքերի փորձաքննությունն ավարտվել է, դրանք բաշխվել են ՀՀ դպրոցներին. նախարար

27.12.2023 14:09
616

Ռուսերենով ուսուցման դասարանների դասագրքերը համապատասխանում են ՀՀ դպրոցներում ներդրված նոր չափորոշչին։

ՀՀ հանրակրթական դպրոցներին տրամադրվելիք ռուսերեն դասագրքերի փորձաքննությունն ավարտվել է, գրքերը բաշխվել են դպրոցներին։ Այս մասին տարեվերջյան ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Փորձաքննությունն ունի շատ պարզ նպատակ. դպրոցներ մուտք գործող ցանկացած նյութ պետք է փորձաքննված լինի և դա ստանդարտ ընթացակարգ է»,– ասաց նա։

Նա ընդգծեց, որ քանի որ այս տարվանից նոր չափորոշիչ է ներդրվել ՀՀ դպրոցներում, այն դասագրքերը, որոնք ուղարկված էին ՌԴ–ից , պետք էր հասկանալ` արդյոք թեմաներով համապատասխանում են այդ չափորոշչին։

Անդրեասյանը նաև հավելեց, որ ռուսական կողմին բազմիցս ասել են, որ ավելի ինստիտուցիոնալ մեխանիզմ կլինի այն, որ ոչ թե ՌԴ–ից որոշակի խմբաքանակի գրքեր բաշխվեն ՀՀ դպրոցներին, այլ ՀՀ դպրոցների դասագրքերը, որոնք համապատասխանում են ՀՀ կրթական չափորոշիչներին, ռուսերեն լեզվով ապահովվի ռուսերենով ուսուցման դասարանների համար։ Համապատասխան աշխատանքային խմբերը պետք է աշխատեն այդ ուղղությամբ, քանի որ վաղ թե ուշ չափորոշչային խնդիրներ են առաջանալու։

Նշենք, որ նոյեմբերի 11-ին Հայաստան է բերվել 53 000 ռուսերեն դասագիրք։ ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը նոյեմբերի 16-ին հայտնել էր, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ուսումնական նյութերի փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտության պատրվակով դադարեցրել է Ռուսաստանի փոխանցած դասագրքերի բաշխումը դպրոցներին։ Նա ընդգծել է, որ գերատեսչությունից անձամբ են դիմել ռուսական կողմին` դպրոցներին դասագրքեր տրամադրելու համար։

Հիշեցնենք` «Ռուսական մարդասիրական առաքելությունը» Հայաստան էր հասցրել աշխարհագրության, ֆիզիկայի, քիմիայի, երկրաչափության 53 հազար դասագիրք։ 800–ը փոխանցվել էին Հայ–ռուսական համալսարանի «Ուսմունք» դպրոցին։ Մնացածը պետք է բաշխվեին Երևանի և մարզերի (Արարատ, Շիրակ, Արմավիր, Սյունիք, Վայոց Ձոր, Կոտայք, Տավուշ) 27 դպրոցներում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40