Մինչ օրս մենք կարողացել ենք վերադարձնել 104 ռազմագերիների. Նիկոլ Փաշինյան

15.07.2021 14:20
1137

Վերջին 2 ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին 2 զոհ ենք ունեցել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ցավակցություն հայտնելով զոհերի հարազատներին ու մերջավորներին, ՀԱՊԿ-ի մեր գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունն եմ հրավիրում այս փաստի վրա:

Տարածաշրջանային կայունության եւ փոխվստահության հաստատմանը խոչընդոտող հաջորդ կարեւոր գործոնը  այն փաստն է, որ ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների, Ադրբեջանը մինչ օրս չի վերադարձրել մեր ռազմագերիներին: Ամեն դեպքում միջազգային մեր գործընկերների հետ համագործակցությամբ մինչ օրս մենք կարողացել ենք վերադարձնել 104 ռազմագերիների: Մենք շարունակելու ենք աշխատել բոլոր ռազմագերիների վերադարձի ուղղությամբ, Ղարաբաղի  հարցի համապարփակ կարգավորման, սահմանների սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը եղել են, կան եւ լինելու են մեր առաջնահերթությունների շարքում»,-ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ Ադրբեջանն այս ապակառուցողական գործողություններով ոչ միայն խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլեւ փորձում է խաթարել հունվարի 11-ի հայտարարությամբ ամրագրված տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հյտարարությամբ նախատեսված խաղաղ բանակցությունները եւ տարածաշրջանային կայունությունն ընդհանրապես:

«Ադրբեջանի նման գործողությունները մարտահրավեր են միջագային իրավունքին եւ բոլոր այն ուժերին, որոնք շահագրգռված են տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմամբ: Մենք շաևրունակելու ենք մեևր համագործակցությունը այդ ուժերի հետ»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34