Մինչև Հայաստանի սահման արագընթաց ճանապարհի կառուցումը կավարտվի 30 ամսում. Վրաստանի ճանապարհային դեպարտամենտ

22.08.2024 14:43
626

Միջազգային գնումների կանոնի համաձայն՝ Վրաստանում ավտոճանապարհների կառուցման մրցույթ է հայտարարվել դեպի Ադրբեջանի և Հայաստանի սահմանները՝ հայտնել Է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը:

Խոսքը Ռուսթավի-Կարմիր կամուրջ և Ալգեթի-Սադախլո արագընթաց ճանապարհների կառուցման մասին է, որոնք Արևելք-արևմուտք և Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքների մաս են կազմում և Վրաստանը կապում են Ադրբեջանի ու Հայաստանի սահմանների հետ:

Նախագծի համաձայն՝ ընդհանուր առմամբ կառուցվելու է 61,3 կմ երկարությամբ բետոնե չորս գոտի արտաքին լուսավորության համակարգով, 26 կամրջով և 11 տրանսպորտային հանգույցով, որոնք կհամապատասխանեն ճանապարհային անվտանգության բոլոր անհրաժեշտ միջազգային պահանջներին։

Շինարարական աշխատանքները կսկսվեն 2025 թվականին, իսկ բոլոր չորս հատվածների շինարարությունը փուլ առ փուլ կավարտվի աշխատանքների մեկնարկից 30 ամիս հետո։

Ծրագիրը կիրականացվի Եվրոպական ներդրումային բանկի և Վրաստանի կառավարության համաֆինանսավորմամբ, որի համար բանկը 250 մլն եվրոյի վարկ է հատկացրել։

Գլխավոր ճանապարհի հատվածների նախագծման աշխատանքներն իրականացրել է հոլանդական ընկերությունը՝ Համաշխարհային բանկի (ՀԲ) ֆինանսական աջակցությամբ։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34